Ողբերգությունն էլ են ծաղրանկարում


Բելգիական Gazet van Antwerpen թերթի գլխավոր խմբագիր Պասկալ Կերկովեն պաշտոնապես ներողություն է խնդրել` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն տեղափոխող ինքնաթիռի վթարի առնչությամբ ծաղրանկար տպագրելու համար£ Ծաղրանկարում լեհական դրոշի ֆոնին Լեհաստանի ազգային խորհրդանիշ արծիվը պատկերված է հողին մխրճված` «Արծիվը վայրէջք է կատարել» մակագրությամբ£ Այդ նկարը «պատկերազարդել» է Սմոլենսկի մոտ 96 մարդկային կյանքեր խլած ավիավթարի մասին պատմող նյութը£ Կատակապատկերի հրապարակումը հարուցել է լեհ հասարակայնության և ԶԼՄ¬ների բուռն հակազդումը£ Իսկ Եվրախորհրդարանում Լեհաստանի ներկայացուցիչները բաց նամակ են գրել` դատապարտելով կատարվածը£ Սկզբում «սրամիտ» Gazet van Antwerpen¬ի խմբագրակազմը հայտարարել է, թե նկարում վիրավորական ոչինչ չկա. հետո գլխավոր խմբագիրը փոխել է վերաբերմունքը և հայտարարել, որ ինքը հասկանում է լեհերի վիրավորանքը` թեև իրենք չեն ցանկացել որևէ մեկին նեղացնել£ Ի դեպ, չարաբաստիկ այդ ծաղրանկարը տպագրվել է հենց այն օրը, երբ մի շարք երկրներ, այդ թվում և Եվրամիության պաշտոնական հիմնադիրները (որոնց շարքում և Բելգիան է) միացել էին զոհերի հիշատակին հայտարարված սուգին ու խոնարհել էին դրոշները£ Ավելին, «Արծիվը վայրէջք է կատարել» արտահայտությունը լավ ծանոթ է միջազգային հանրությանը. Լուսին հասած առաջին մարդը` Նիլ Արմսթրոնգն արտասանեց այդ բառերը, երբ «Արծիվ» վայրէջքային համակարգը տեղադրվեց լուսնի մակերեսին£ Իսկ նրանք, ովքեր ծանոթ չեն դրան, ընկալումը կարող է և նպաստավոր չլինել£ Տեղին է նշել, որ բելգիական մեկ այլ լրատվամիջոց էլ` Knack¬ը, մի քանի օր առաջ դարձյալ ծաղրանկարով էր անդրադարձել մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությանը£