Կողոպտիչները` նախկին ԽՍՀՄ¬ից


Թել¬Ավիվի ոստիկանությունը բացահայտել է փոխանակման կետի կողոպտումը, որի տիրոջը հանցագործները մահացու ծեծի են ենթարկել (տեղեկացրել է «թՈՈՐպՓ»¬ը)£ Կողոպուտին մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել են նախկին ԽՍՀՄ¬ից երեք գաղթյալներ` նախկինում պրոֆեսիոնալ ըմբիշներ Սապիր Վերտոնը, Սերգեյ Շիզնինը (ում ազգանունը նշվում է նաև Շիչանին) և Շալվա Զազիաշվիլին£ Չորս կողոպտիչները ներխուժելով Թել-Ավիվի կենտրոնական ավտոկայանի շենքում գտնվող Alpha Club փոխանակման կետ, կապոտել են դրա տիրոջը` Արյե Գազիտային ու 230 հազար դոլար հափշտակելուց հետո ծեծել են նրան. 10 օր անց նա մահացել է հիվանդանոցում£ Գումարից բացի չարանենգները տարել են նաև համակարգիչը, որի մեջ գրվում ու պահպանվում էին տեսահսկիչ սարքերի նկարահանումները` թե ովքեր են մուտք գործել գրասենյակ£ Հանցանքի բացահայտմամբ զբաղվել է Թել¬Ավիվի ոստիկանության այսպես կոչված «ռուսական բաժինը», որովհետև կողոպուտից հետո պարզ է դարձել, որ հանցագործները խոսել են ռուսերեն£ Նրանց ճանաչել են վկաների ցուցմունքների օգնությամբ£ Բացի այդ, նրանցից մեկի դեմքը նկարվել էր փոխանակման կետի դրսի կողմում դրված խցիկով£ Դեպքից անմիջապես հետո Շիզնինը մեկնել էր Ուկրաինա£ Ի դեպ, երեք կասկածյալներն էլ նախկինում մեծ հաջողություն են ունեցել սպորտում. մեկը Եվրոպայի չեմպիոն է, մյուսը` «Մակկաբիադե»¬ի (Օլիմպիական խաղերի իսրայելյան նմանակը) հաղթող£ Իսկ այսօր ոստիկանությունը կասկածում է, որ այս եռյակը նաև այլ կողոպուտների մասնակից է£