ԻՍԿ ԱՐԱՐԱՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ....


Հայոց Մեծ Եղեռնի 95¬րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, միանգամայն արդարացված, պաշտոնապես անհամեմատ ստվարացած է այս ապրիլին£ Այլ կերպ չէր կարող լինել£ Յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր հայ մարդ իր պարտքն է համարում նախնիների հավերժասուգին իր արցունքը խառնել£ Եվ ոչ միայն ներամփոփ կսկիծով, այլև Մեծ ոճիրի հանրաճանաչմանը միտված կոնկրետ նախաձեռնություններով է փութաջանում հարգարժան մնալ հինավուրց արմատներին£ «Արևորդի»¬ներն, օրինակ, բարեկարգում են Ծիծեռնակաբերդի բարձունքը, հուշակոթողի շրջակայքում Հիշողության պուրակ ձևավորում, որի տնկիներին վաղը կավելանան ևս 95¬ը` հրաշքով ու դժվարությամբ բերված Արևմտյան Հայաստանից£ Գործող թատրոնները խաղարկում են խաղացանկերում ամրագրված համարժեք ներկայացումներ£ Ինքնատիպ պատարագներով վշտակցում են համազգային ոճրագործության անհամար զոհերին երաժիշտները£ Պատմաբանները հայոց դարավոր գենոցիդը նորովի հանրաճանաչող գիտաժողով են կայացնում£ Հանրակրթարաններում ավանդական դարձած հուշ¬ցերեկույթներ են անցկացվում£ Մոռանալ¬ուրանալ չի° կարելի, աններելի° է£ Ազգային պատկերասրահում էլ տարասերունդ աշխարհասփյուռ հայ արվեստագետների ավելի քան 60 թեմատիկ աշխատանքներով են հանրության ուշադրությունը սևեռում մեր համազգային մշտամորմոք վշտի ցավագին էության վրա£ Աշխարհի հայ նկարիչների միավորումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և «Արմենթել» ՓԲԸ¬ի գլխավոր բարեգործությամբ նաև «1915 թ. Արևմտահայաստանում բռնկված հրդեհի բոցերի արտացոլանքից ծնված ժողովածու» է լույս ընծայում «Տիգրան Մեծ» հրատարակչատան աջակցությամբ, որում, ի դեպ, շատ ավելի հարուստ նյութ է զետեղված Հայոց Մեծ Եղեռնը լուսաբանող` նշանակալից գեղարվեստական գործերի (Շիրազ, Թեքեյան, կերպարվեստի նմուշների արտատպություններ, հանրահայտ երաժշտակտավ ների նոտաներ...), Բոդիլ Բորնի, Արմին Վեգների, Արաբների, Վիկտոր Փիչմանի և Լեսլի Դևիսի հավաքածուներից որոշ լուսանկարների ու վավերագրերի ներառմամբ£ Ճիշտ է, Անահիտ Մխիթարյան¬Խզարչյանի և Ղազար Միրզոյանի կազմակերպած այս ցուցահանդեսը մասնակի ընդգրկում ունի (նույնիսկ` բարձր արվեստի առումով), բայց միանգամայն ապահովում է ընտրված թեմայի յուրովի բարձրաձայնումը£ Մարտիրոս Բադալյանի «Ականատեսներ»¬ից այցելուների մտասևեռումը փոխանցվում է ցուցասրահի մուտքի 2 կողմերում տեղադրված Սուրեն Սաֆարյանի և Տիգրան Բախրանաջյանի մեծադիր կտավներին («Արարատից այն կողմ», «Փրկվածները»)£ Հատկանշական է, որ 95 տարով անջրպետված այս պատկերները յուրովի լրացնում են իրար£ Արարատից այս կողմ Եղեռնից մազապուրծ փրկվածներն են` բոկոտն, հյուծված, հոգնաբեկ մի մանկամարդախումբ£ Իսկ Արարատից այն կողմ մնացել են նրանց հայրենակիցների անթաղ ոսկորները£ Փշե ծաղիկներին կարծես սերտաճած գանգերի ակնախոռոչներից դեռ ցայտում է կատարված զուլումի սարսափը, ապշահարում£ Սրանց ասելիքին միախառնվում է Գրիգոր Գրիգորյանի մարմարակերտ, փշալարերով կապանքված հրեշտակի կսկիծը, Գրիշա Թորոսյանի «Ցեղասպանություն» շարքի լինոգրավյուրաներում (գծափորագրանկար) ամփոփված սարսափն ու ողբը` վրիժառություն հարուցող£ Այլաոճ անդրադարձները Սարգիս Համալբաշյանի («Երգ հիշատակի»), Էդիկ Հակոբյանի («Ողբ»), Մկրտիչ Պապոյանի («Եղեռն») և մի շարք ուրիշների` առանձնապես հույզեր չեն արթնացնում, ավաղ, իրենց կամայական, դեկորատիվ, թերիմաստ գունաձևերով£ Եղեռնապատումը խորունկ վարպետությամբ շարունակում են Սարգիս Մուրադյանը («Շահան Նաթալի դիմանկարը», «Հայ մտավորականների գողգոթան»), Էդուարդ Արծրունյանը («Գաղթական կանայք», «Գաղթականները Էջմիածնում»), Հմայակ Արծաթպանյանը («Տաճիկների գազանությունը»), Սարգիս Խաչատրյանը («Գաղթական որբեր», «Հայ որբերը անապատում»), Ժանսեմը («Սպասում», «Եղեռն», «Թափոր»)£ Իրենց ահարկու ներգործությամբ այս տխուր պատկերազրույցը վերջակետում են Վարդգես Սուրենյանցն («Ջարդից հետո») ու Գևորգ Բաշինջաղյանը («Հայերի գաղթը»)` ի մի բերելով նաև ցուցափեղկերում ներկայացված վարպետ նկարազարդումներով արտահայտվածը£ Մի քանի խորագրեր, ակամա, միավորվում են. «Եթե ավազը խոսել իմանար» (Ֆիլիպ Հագոփյան), մեր «Կիսված ճակատագրի» (Փարավոն Միրզոյան) «Վշտից ու բերկրանքից» (Անահիտ Զարդարյան) դեռ ինչե¯ր կպատմեր£ Ասենք, չենք էլ դադարել մեր վշտածոր պատմությունը կրկնելուց արդեն 95 տարի, պարզապես աշխարհի սիրտն է մամռակալել, ականջն է խլացել ու աչքը գոցվել մեր արդար դատի աղաղակող վավերագրերի դեմ£ Կամ էլ` գուցե վա՞տ ենք պատմում£ Իսկ Արարատից այն կողմ...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ