ՂՈՂԱՆՋ ՈՃՐԱՍՈՒԳԻ


«Ո°վ դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի, Զարթե°ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի, Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա, Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա, Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին, Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին»£ Հովհ. ՇԻՐԱԶ Տարօրինակ կերպով անպատժելի է մնում Օսմանյան կայսրությունում I համաշխարհային պատերազմի թոհուբոհում, կայզերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան տերությունների թողտվությամբ իրագործված զանգվածային կոտորածը արևմտահայության£ Դեռևս «թագակիր ավազակ» սուլթան Աբդուլ Համիդ II¬ի օրոք նախաձեռնված հայասպանդը (1894-96 թթ. 300 հազարից ավելի հայեր կոտորվեցին), հավատարիմ «վերջ տալ Հայկական հարցին` ոչնչացնելով բոլոր հայերին» արնածոր կարգախոսին, կատաղի բնույթ կրեց երիտթուրքերի կազմակերպած «Կիլիկիայի գիշեր»¬ից (Ադանայում ու նրա շրջակայքում 30.000 հայեր հոշոտվեցին 1909¬ին) սկսած` ի պատասխան Համիդի տապալմամբ համահայկական գերոգևորության... Բնաջնջումը քոչվորա պետության ոչ թուրք բնիկ ժողովուրդների, առաջնահերթ` հայերի, աննախադեպ չափեր է ընդունում 1915¬ի ապրիլի 15¬ին, Թալեաթի, Էնվեր¬փաշայի ու Նազըմի հրամանագրով` հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման մասին£ Տեղական իշխանությունների կողմից զինապարտ ամբողջ հայ ռազմունակ ուժի ոչնչացմանը զուգահեռ կողոպտվում են հայերի տները, ձերբակալվում կամ անարգվում ու սրախողխող արվում տանտերերը£ Մեծից` փոքր£ Նախապես հաստատված սև ցուցակի համաձայն ժողովվում ու նույն օրը` 1915¬ի ապրիլի 24¬ին, կենտրոնական բանտ (մեթերհանե) է բերվում հայ մտավորականների սերուցքի առաջին խումբը (շուրջ 800¬ի է շուտով հասնում գաղտնածածուկ արգելափակված անմեղսունակ գրողների, գիտնականների, արվեստագետների, հոգևորականների, մեջլիսի հայ երեսփոխաննե րի, ամբողջ պոլսահայ մտավոր ներուժի թվաքանակը)£ Պատահաբար չէ, որ հենց այդ օրն ենք աշխարհասփյուռ հայերս հարգում հրեշավոր վախճան գտած բյուրաբյուր մեր հայրենակիցների հիշատակը£ Հայոց անամոք մնացած վշտի դեմ մշտալուռ (զարմանալի կայուն համադաշնություն...) տերությունների ներկայիս պարագլուխներին մարդկության պատմության մեջ տեղի ունեցած առաջին ցեղասպանության ոճիրը դատապարտելու անհրաժեշտության գիտակցությունը սերմանելու մշտամորմոք ջանադրությամբ այսօր էլ ի լուր աշխարհի տարփողում ենք պահպանված մահասարսուռ փաստերով (Փառք Աստծո, բոլորը չեն եղծվել)£ Մեծն Հայրիկի «թղթե շերեփով» հատուկենտ փոխկանչեր ենք սոսկ հանում մարդկության կարծրացած խղճի ու մթագնած բանականության անտակ կաթսայի խորխորատներից£ Արտառոց այդ բարբարոսության հանդեպ, սակայն, միահամուռ պարսավանքին համաշխարհային հանրության չենք արժանանում£ Ինչուների շարանը տասնամյակներով երկարաձգվում է` անպատժելիությամբ անպատասխան թողնվելով£ Մինչև ե՞րբ£ Չէ՞ որ վաղուց ամենքին ամեն ինչ հայտնի է£ Դեռ Անատոլ Ֆրանսն է ասել. «Հայերի դատը մարդկության դատն է»£ Մեծանուն բազում հումանիստներ են իրենց ձայնը հնչեցրել ի պաշտպանություն հայոց անմեղ զոհերի£ Հազա¯ր երանի հատկապես Ֆրիտյոֆ Նանսենին: Բայց, չգիտես ինչու, քաղաքական նենգադավ խաղերի ահարկու կանոններով, մոտ մեկ դար չարչրկվում է մեղադրական եզրակացության ընդունումը£ Եվ քանի դեռ իր ամբողջ բովանդակությամբ չի գործում ՄԱԿ¬ի Կոնվենցիան (09.XII.1948 թ.)` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին, չպիտի հոգնենք մեր արդար դատը ազգովի պաշտպանելուց£ Հակառակ դեպքում` նոր սումգայիթներ տեղի կունենան, նոր վարուժաններ ու զոհրապներ գազանաբար կջախջախվեն, մարդկային անարդարության դեմ զուր կընդվզեն նոր սիամանթոները, կխենթանան նոր կոմիտասները... Հակառակ դեպքում` «նորագույն պատմության ամենասև էջը» ծնունդ կտա մարդակերների նորանոր ոհմակների, որոնց աշխարհակործան ասպատակություններին զոհ կգնան նորանոր ազգեր ու ժողովուրդներ, անխնա կոչնչացվեն մարդ արարածի արարչական քանքարի հանդեպ ակնածանք ներշնչող հոգևոր-մշակութային նորանոր կոթողներ, ի վերջո` «քաղաքակիրթ» Երկիր մոլորակն ինքը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ