Կատարելության չափանիշն է արվեստը


Քաղաքի դեմքն անխաթար պահելուց, ազգաբնակչության սոցիալական ու կենցաղային խնդիրներին լուծումներ գտնելուց զատ, Աբովյանի քաղաքապետարանը, հանձին քաղաքապետ Կարո Գուլոյանի, նաև մարդկանց վաստակը գնահատելու ավանդույթին է հավատարիմ£ Երիտասարդ քաղաքապետը լավ գիտե վաստակի հարգը և կարևորում է քաղաքի զարգացմանը նպաստ բերող անձանց հոբելյանները£ Այդօր Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի բազմափորձ տնօրեն Բաբկեն Մխիթարյանի ծննդյան հոբելյանն էր£ Ու քաղաքապետարանի կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժնի վարիչ Կարինե Կիրակոսյանը կրթօջախ էր շտապում` տնօրենին հանձնելու քաղաքապետի պատվոգիրը£ Իհարկե` նաև անձամբ շնորհավորելու, գործընկերների բարեմաղթանքները փոխանցելու£ «Բաբկեն Լևոնի Մխիթարյանին` Աբովյան քաղաքի մշակութային և կրթական կյանքում ունեցած մեծ ծառայությունների և ծննդյան 70-ամյակի առթիվ»` նշված էր պատվոգրում£ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն, ապա Կոմիտասի անվան կոնսերվատորիան խմբավարի որակմամբ ավարտելուց հետո, Բ. Մխիթարյանն աշխատանքային մկրտությունն ստացել է Եղեգնաձորի երաժշտական դպրոցում£ Նրան միանգամից նշանակել են դպրոցի տնօրեն, և նման վստահությունը բազմապատկել է երիտասարդի պատասխանատվությունը£ Այստեղ աշխատելու 7 տարիների ընթացքում նաև երիտասարդական երգչախումբ է ստեղծել, մասնակցել մրցույթների` արժանանալով տարբեր մրցանակների, բրոնզե մեդալի, ինչպես նաև «Արիության համար» մեդալի£ Այնուհետև տեղափոխվել է Աբովյան և 1975¬ից իր փորձն ու ջանքերը նվիրաբերում է աբովյանցի երեխաների գեղագիտական դաստիարակությանը£ Այն ժամանակ դպրոց կոչվածը զուրկ է եղել տարրական հարմարություններից£ - 1981¬ին շահագործման հանձնվեց մեր դպրոցի այս շենքը£ Հիմա մենք ունենք համերգային դահլիճ, որտեղ բազմապիսի միջոցառումներ ենք անցկացնում, դասական երաժշտության համերգներ կազմակերպում` ճանաչված արվեստագետների մասնակցությամբ£ Օրինակ, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած` Հայաստանի պետական կամերային նվագախումբը հաճախ է հյուրընկալվում մեզ, և նրանց կատարումները սիրով են ունկնդրում ոչ միայն մեր սաները,¬ պատմում է հոբելյար-տնօրենը£ Այստեղ ևս նա ճանաչվել է արագ. իր ստեղծած երգչախմբով բազմաթիվ մրցույթների մասնակցել, մրցանակների արժանացել£ Դպրոցում նույնպես երգչախումբ է ստեղծել` մանկական, որը քաղաքում կազմակերպվող բոլոր միջոցառումների մասնակիցն է և հանրապետական մրցույթներից գրեթե երբեք ձեռնունայն չի վերադառնում£ 1990¬ին դպրոցն անվանակոչվեց ճանաչված ջութակահար, Պետական կամերային նվագախմբի հիմնադիր¬ղեկավար Զարեհ Սահակյանցի անվամբ£ Ի դեպ` դպրոցի դահլիճին հարող` խնամքով ձևավորված նախասրահում գեղարվեստական կտավները ևս գեղագիտական դաստիարակության կարևոր բաղադրիչներից են£ Իսկ հենց մուտքի մոտ բոլորին ասես ողջունում է Զարեհ Սահակյանցի կիսանդրին£ Ինչպես Բաբկեն Մխիթարյանն է փաստում` անվանի երաժշտի այրին դպրոցի լավագույն բարեկամներից է ու ամենասպասված հյուրերից£ - Փաստորեն Դուք մանկավարժ¬արվեստագետ եք. մշակութային գործիչ, ով սերունդ կրթելու, մանուկներին երաժշտաշխարհին կապելու առաքելությունն է ստանձնել£ Երաժշտասե՞ր է այսօրվա աբովյանցին£ - Երաժշտասե°ր է£ Բայց հիմա ժամանակները փոքր¬ինչ փոխվել են. սոցիալական դժվարություններն ավելի լարված են դարձրել մարդկանց£ Իսկ երաժշտական կրթությունը պարտադիր չէ£ Սակայն Աբովյանի քաղաքապետարանը մեծապես օժանդակում է£ Նույնիսկ ճգնաժամի այս պայմաններում դպրոցին տարեկան 47 միլիոն դրամ լրավճար է հատկացվում քաղաքային բյուջեից, ինչի շնորհիվ ջեռուցման, գույքի և տնտեսական մյուս ծախսերն ենք հոգում£ Բացի այդ, հաշվի առնելով բնակչության սոցվիճակը, բավական ցածր է ուսման վարձը£ Այս առումով չեմ կարող շնորհակալությունս չուղղել մեր քաղաքապետ Կարո Գուլոյանին, մշակութային խնդիրները համակարգող Կարինե Կիրակոսյանին և բոլոր նրանց, ովքեր ջանում են, որպեսզի մեր կրթօջախը ևս դիմակայի ժամանակի դժվարություններին£ - Երաժշտության դերը` սերնդակրթության գործում£ - Անգնահատելի է այդ դերը, և արվեստի մոգական ուժն ընդհանրապես£ Կատարելության չափանիշն է արվեստը, որով շնչում, ապրում է մարդը£ Առավել ևս` եթե արվեստի հետ նա առնչվում է մանկուց£ Արվեստի այբուբենը սերտած մարդը շատ ավելի կազմակերպված ու բարեկիրթ անհատ է դառնում և չի կարող իրեն թույլ տալ հակահասարակական այնպիսի արարքներ, որոնք վայել չեն բարեկրթությանը£ Դպրոցի դաշնամուրային, ջութակի, թավջութակի, ժողգործիքների (թառ, շվի, դուդուկ, քանոն), վոկալ և փողային բաժիններում դպրոցահասակ աբովյանցիներն առաջին քայլերն են անում երաժշտության անդաստանում£ Այստեղ գործում են նաև ժողգործիքների, լարային նվագախմբեր ու 2 երգչախումբ£ Ուսումնառությանը զուգընթաց` երաժշտարվեստի այս դարբնոցը նախապատրաստվում է մայիս ամսին Գյումրիում կայանալիք մրցույթ¬փառատոնին£ Եվ դպրոցի առօրյային ու տնօրենի սկզբունքայ նությանը ծանոթանալուց հետո` անկարելի է չհավատալ, որ այդ ստուգատեսից ևս փառատոնին մասնակցող 15 աբովյանցիները ձեռնունայն չեն վերադառնա£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ