ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է, ԱՍԵԼԻՔԸ` ՈՉ


Նույնիսկ քաղաքական շահախնդրությունից ելնելով` մարդկանց երբեք չարժե խաբել, թեև քաղաքականությունը հնարավորի արվեստ համարվելով` բոլոր ժամանակներում էլ ներշնչելու, հավատացնելու, ինչու չէ, նաև խաբելու հարուստ տարրեր է պարունակել£ Իսկ մեր հին ու նոր քաղգործիչները «հիպնոսի» փորձերին ու դրա օժանդակությամբ միավորներ կուտակելու մեթոդներին սովորաբար նախընտրական շրջանում են առավելապես տրվում£ Եվ այս առումով կարող է թվալ, թե թեման առկա, բայց այնքան էլ հրատապ չէ£ Սակայն այդպես կարող է միայն թվալ` եթե կարևոր մի հանգամանք իսկապես անտեսենք£ Տվյալ դեպքում` եթե հաշվի չառնենք, թե հայրենի քաղուժերն այլևս հասկացել են, որ միայն նախընտրական «հիպնոսներով» ցանկալի արդյունքներ մշտապես հնարավոր չէ գրանցել£ Ուստիև նրանց ոչինչ չի մնացել, քան ապավինել իրենց հին ու փորձված այն մեթոդին, որ հերթական ընտրություններին պետք է պատրաստվել տեղի ունեցած քվեարկության հենց հաջորդ օրվանից£ Բայց ինչպե՞ս... Այս հարցի պատասխանը իսկապես դժվար է գտնել£ Իսկ ընտրական գործընթացներից մինչև վերջ կշտացած քաղաքացուն իհարկե անհնար է հնգամյա քարոզչական գրոհի ենթարկել£ Այնպես որ, մարդկանց շարունակաբար քարոզչախեղդ անելն անիմաստ ու անհեռանկարային է£ Ավելին, ի վնաս իրենց գործող կարևոր մի հանգամանք նույնպես մեր քաղուժերը հաշվի են առնում. «ջարդենք», «հեռացնենք», «մաքրենք» կարգախոսներն այլևս նախկին խայծը կորցրել են£ Դժվար չէ նաև համաձայնել, որ եթե դրանք փոքր¬ինչ չթարմացվեն ու ավելի «բազմաճյուղ» չդառնան, այս մաշված կարգախոսների օգտակարության մասին նույնիսկ նախընտրական ամենաթեժ շրջանում խոսելն իսկ անիմաստ է£ Հետևաբար, նոր «հեծանիվ» է պետք հայտնագործել, որի մի անիվը կրի օգտակարության, մյուսը` հաճելիի համադրությունը£ Եվ անիվները համընթաց գլորվելով` փոքրիշատե կկարողանան քաղաքական պայքարի նպատակահարմարությունն ու բովանդակությունը հիմնավորված պահել£ Իսկ այս առումով գազի նոր սակագինը կարելի էր կարծել, թե արմատականների համար գտնված բանալի է, գրեթե գյուտ... Սակայն ամեն ինչ մի փոքր այլ կետից սկսենք£ Հերթական թանկացման մասին հանրությունը, ինչպես նաև քաղուժերը դեռ նախորդ ապրիլից գիտեին£ Այսինքն, կային և° անցանկալի գնաճի նախադրյալները, և° դրանք վերանայելու մասին նույնքան անցանկալի «սպառնալիքները»£ Արդեն տարեվերջին որոշակիացավ նաև գնաճի չափը, և աննախադեպն այստեղ միայն բոլոր կանխատեսումները գերազանցող գազի գնի 38 տոկոսանոց վերանայումն էր£ Համապատասխան հանձնաժողովն էլ առանց լուրջ դիմադրության նոր սակագինն, իհարկե, հաստատեց, և այն արդեն գործում է£ Ընդհանուր առմամբ ստացվեց այնպես, ինչպես կանխատեսվում էր£ Բայց մի քանի օր առաջ արմատականները որոշեցին թարմացնել իրենց հին խոստումը ու դատարան դիմեցին` փոքրիկ մի շոու էլ դատարանի բակում սարքելով£ Քայլը, թերևս, նույնիսկ ժողովրդաշահ կարող էր դիտվել, եթե... Պարզվում է` 7230 քաղաքացի ստորագրել է հակագազային, իսկ ավելի կոնկրետ` ՀԱԿ¬ի գազային ձևաթղթի տակ£ Այս թիվն իհարկե կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել` բոլոր սպառողների չափով, քանի որ թանկացումները ողջունողներ հաստատ չեն գտնվի£ Սակայն նշանակալին նույնիսկ ուշացած պայքարի կանխատեսելի ու դատարկ վերջնարդյունքը չէ. արմատականների հերթական ձախողումն էլ չէ, ոչ էլ նույնիսկ` 7230 քաղաքացուն սպասվող հիասթափությունը£ Դատարանի բակում կազմակերպված փոքրիկ շոուի գլխավոր կարգախոսն իշխանությանն է ուղղված` «Գա°զ տուր, հեռացի°ր» անհեթեթ ձևակերպմամբ£ Առաջարկն այս ավելի շատ զավեշտալի է, քան ծիծաղելի, որովհետև այս պարագայում էլ «օգտակար ու հաճելի» կոչվածները վերստին մի խումբ մարդկանց քաղաքական շահն են արտահայտում£ Բայց արդյո՞ք «օգտակար» կամ «հաճելի» որևէ բան կարելի է գտնել այս ամենում... Իհարկե, նկատվում է, որ մշտապես կրկնվող միտինգային օրակարգը փոխված է. իշխանափոխության երազանքը հիմա էլ գազի թեմայով է ձևակերպվում£ Իսկ վերջնարդյունքում նորից պարզ է դառնում, որ արմատականներն ինչի մասին էլ որ խոսեն, միևնույն է իրենց մշտական ելակետին են հանգելու£ Նոր օրինակն ասվածի լավագույն ապացույցներից է£ Եվ մեծ ցանկություն է պետք` հակագազային այս պատմության մեջ թանկացումը կանխել¬մեղմելու իրական շահագրգռություն նկատելու համար£ Նման իրավիճակում ոչինչ չի մնում, քան եզրակացնելը, թե բացի հակաիշխանական միտինգներից` արմատականներն ավելին չեն կարող անել£