Ալլան` հիվանդանոցո՞ւմ. չսպասե°ք


Վերջերս տարածված շշուկները, թե իր ոչ առողջ կենսակերպի պատճառով Պուգաչովան հայտնվել է Իսրայելի հիվանդանոցներից մեկում, հերքել է նրա տնօրենը£ Ըստ այդ ասեկոսեների` արտիստուհին վաղուց սրտային տագնապներ ունի և պատրաստվում է վիրահատվել` հատուկ սենտներով անոթները լայնացնելու£ Ու այդ բուժման ծախսերն էլ իբբ ստանձնել է ճանաչված օլիգարխ Միխայիլ Պրոխորովը£ Այս բամբասանքն անչափ զարմացրել ու անհանգստացրել է երգչուհու սիրելի բանաստեղծ Իլյա Ռեզնիկին£ Սակայն Պուգաչովայի տնօրեն Ելենա Չուպրակովան արհամարհանքով ծիծաղել է իրեն ուղղված այդ հարցից. - Հիվանդանոցո՞ւմ£ Չսպասե°ք£ Նա հիմա իր հանգիստն է անցկացնում Իստրայի սեփական ամառանոցում£ Այսուհանդերձ չեն դադարում համառ պնդումները, որ Պրիմադոննան վիրահատվում է, բայց` ոչ թե առողջությունն, այլ գեղեցկությունը վերականգնելու համար£ Նա ծրագրել է ձգել դեմքի մկանները և կզակը£ Սա կլինի դեմքը երիտասարդացնող նրա երրորդ վիրահատությունը£