Ապագա այցելել կարելի է, անցյալ` ոչ


Ժամանակակից ֆիզիկայի բրիտանացի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը կարծում է, որ ժամանակի միջով մարդը կարող է այցելել ապագա, բայց դեպի անցյալ` ոչ£ Լոնդոնյան Sunday Times շաբաթաթերթը հանգամանորեն անդրադարձել է նրա նորագույն հետազոտություններին£ - Տևական ժամանակ համաշխարհային գիտությունն անհեթեթություն է համարել ժամանակի միջով ճամփորդությունը, և ես սովորաբար ձեռնպահ էի մնում այդ թեմայով արտահայտվելուց, որպեսզի ինձ տարօրինակ մարդ չհամարեին,¬ հայտարարել է Հոքինգը£ Նա վստահություն է հայտնել, որ տեսական որևէ խոչընդոտ չկա` որպեսզի մարդը կարողանա այցելել ապագային. դրա համար հարկավոր է տիեզերական գերարագ սարք ստեղծել, որն ունակ կլինի լույսից 98 %¬ով ավելի մեծ արագություն զարգացնել£ - Երկրից մեկնարկելու պահից այդպիսի տիեզերանավից կպահանջվի 6 տարի, որպեսզի այն նման արագություն զարգացնի£ Արդյունքում` նրա մեջ կփոխվի ժամանակի ընթացքը£ Մարդկանց համար սարքի ներսում ժամանակը կդանդաղի. 1 ժամն այնտեղ հավասարազոր կլինի Երկրի 1 տարվան,¬ նշել է գիտնականը` հավելելով, որ նման տիեզերանավի ստեղծումն, ի վերջո, օրակարգային է դառնալու մարդկության համար£ Տեսաբան պրոֆեսորը վստահ է, որ անհրաժեշտություն է ծագելու դուրս գալ Արեգակնային համակարգից` մարդկային քաղաքակրթությունը պահպանելու համար£