«ԾԻՐԱՆ» ¬ ահրավառությունից հետո


Կինոտոնախմբության շուքով երևանյան տապի խեղդուկը մեղմելու հավատընծա նախադրյալներով մշակութային ամառվա կիզակետը դարձած «Ոսկե ծիրան» միջազգային VII կինոփառատոնը արվեստասերների մեծամասնության համար 7¬օրյա ֆիլմամարաթոնի վերածվեց£ Նախորդ 6 «Ծիրան»¬ների փորձառությամբ նախապատվությունը տալով հետահայաց ցուցադրություններին` կինոսիրողը անզիջում ակտիվությամբ հասցրեց հաղորդակցվել նաև մրցութային ծրագրին£ Հատուկենտ դիտարժան ֆիլմեր առանձնացնելով միջազգային խաղարկային ու վավերագրական անվանակարգերում «մրցակցողներից» («Փողոցային օրեր», «Իմ ուրախություն», «Արարատից Սիոն», «Երկուսով»...)` զարմացավ «Հայկական համայնապատկեր»¬ի անհամեմատ բովանդակալից գունեղութ յունից («Կայացում», «Այստեղ` երկրի վրա», «Վենեսիա», «Հայաստանի վերջին լարախաղացը», «Ես ապրում եմ»...)£ Փակման անուրախ արարողությանը մասնակցելով` տրտմեց մի շարք արժանավոր կինոժապավենների «ակամա» թերագնահատման փաստից£ Հատկապես տարօրինակ թվաց, որ հայոց նորաստեղծ կինոանձնագիրը` լրացված այլազգիների ձեռքով ու էկրանավորված վաստակաշատ կինոբեմադրիչ Էդգար Բաղդասարյանի վարպետությամբ, ոչ միայն Էկումենիկ հանձնախմբի կողմից հանիրավի շրջանցվեց, այլև` փառատոնի կազմկոմիտեի (նախագահ Ատոմ Էգոյանը պարզապես հիացած էր այս բարդ ու բարձրարվեստ աշխատանքով)£ Ավարտական չստացված երեկոն (գեթ մրցակցող ֆիլմերի տեսակոլաժը հրամցնեին) տոնաշուքից իսպառ զրկվեց` Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» անիմացիոն ինքնատիպ ֆիլմով նորահայաց մունջ արտահայտչականությամբ վեր հանելով հայոց ջարդի այլաբանական պատկերների թափանցիկ սարսառազդու ենթատեքստը£ Ամփոփիչ մամլո ասուլիսին ներկա 5 հանձնախմբերի անդամները, պաշտպանելով իրենց միաձայն (Գրեգորի Պեկի ընտրահնարքով յուրաքանչյուրը երկուական փակ գաղտնի քվեարկության իրավունք էր ունեցել) վերջնավճիռները, վիրավորանքի հասնող կոպտությամբ լռեցրեցին կինոսրահների ընդհանուր տպավորությունն արտահայտող մի քանի լրագրողների վախվորած կասկածանք ները լավագույնների ընտրության հետ կապված£ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ սահմանելու (արտամրցութային ծրագրում ուշագրավ մի քանի կինոժապավեններ կարելի էր գեթ պատվոգրի արժանացնել) առաջարկը մերժվեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից£ Պարզվեց, ոչ միայն հայ կինոդիտողը, այլև ԶԼՄ¬ների հոծ բանակը` փառատոնի շուրջ բարյացակամորեն համախմբված, դեռևս հասու չէ ընկալելու «Ժամանակից առաջ անցած», «հեղինակային» (ուրեմն` անհեղինա՞կ են մյուսները...) կինոֆիլմերի իրական արժեքը£ Կարծես թե դրանք զանգվածային կինոսիրողին չեն հասցեագրված, այլ կինոբեմադրիչների նեղ մասնագիտական «չեմպիոնատ» են£ Զսպելով հարցասիրությունս` զուտ մամլո եռաստիճան իրարահաջորդ ասուլիսների մտավոր կշիռը ավելացնելու անհրաժեշտությունից դրդված (հիմնականում մունջ ներկա գտնվող «գործըն կերներս» քանիցս դժգոհեցին ընթացիկ ծանծաղ պարզունակությունը հատուկենտ տափակ հարցերի գորշությունից ազատագրելու ջանադրությունիցս, և ես որոշեցի մամլո սրահում լուռ հետևել ճապաղ խոսքուզրույցներին` գերադասելով առանձնազրույցները «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում), ապշեցի, երբ Ջաննա Ուրիցիոն, «Կոսմոս», «Մի նայիր հայելուն» ֆիլմերի ու Պիկասոյի գեղանկարչության դժվարին հանրաճանաչման միջև զուգահեռ անցկացնելով, դրանք Ապագայի որոնումների կինոգործեր գնահատեց£ Ի դեպ, բացակա կինոբեմադրիչ Սուրեն Բաբայանի փոխարեն Էկումենիկի մրցանակը (ինչո՞վ համարժեք չէր, ասենք, Չալդրանյանի «Մաեստրոն»...) ստացած գլխավոր դերակատար Ժան¬Պիեռ Նշանյանը չթաքցրեց տարակուսանքը իրենց ֆիլմին շնորհված «հաղթակարգավիճակից». «Գուցե ինչ¬որ հոգևոր համարժեքությո՞ւն են նկատել»£ ԶԼՄ¬ների հակասական կարծիքները և զսպված վիրավորանքը դուրս հորդեցին սրահից£ Լիուլի գոհացած հայկական ճոխ ու ջերմ հյուրընկալությունից` պատվավոր հյուրերն ու օտարերկրյա մասնակիցները «առանց խումհարի» վերադարձան իրենց տները` հայաստանյան հարգամեծար վերաբերմունքից գերշոյված£ Շատերին իրենց հայրենիքում չեն էլ ճանաչում£ Ռոբ Նիլսոնը անկեղծորեն խոստովանեց այդ տխուր իրողությունը£ Օտարներին չկարողացանք պատշաճ ներկայացնել նույնիսկ այն ականավոր տեղացի հայ կինոգործիչներին, որոնց հոբելյանների նշանավորումը նախապես ծրագրվել էր (մասնակի բացառություն եղավ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը` «Կապույտ լայնեզր գլխարկով մարդը» գրքույկի «Անտարես»¬յան տպագրաընծայի շնորհանդեսով)£ Մնացինք մենք ու մենք` մեր կոտրած տաշտակի առջև, օտարման հանկարծահաս պատի երկու կողմերում£ Մնաց մեկնարկազրույցի չիրագործված խոստումը` նվիրել ամենաջանասեր «լրագրավազորդներիս» հայկական կինոյի վերահրատարակված երկլեզու կատալոգը (1924-2008 թթ.)£ Հավաքական մտապատկերում դաջված մնացին դաժան իրականության զգայացունց պատկերները Ֆրիդրիքսոնի, Անգելոպուլոսի, Վերնոյի, Քլեր Դընիի (վերջինս` վարակիչ հոռետեսական պաթոլոգիայով), Նիլսոնի, Կապլանօղլուի, Ֆաթիհ Աքինի և Լի Չանգ-դոնգի գեղարվեստական ծանոթ¬անծանոթ կինոժապավեններից£ Եվ ակնթարթ թվացած հանդիպումը` ծերության շեմին ոտք դրած, մեզանում դեռևս շլացուցիչ աստղափայլը պահպանած Կլաուդիա Կարդինալեի հետ, որին ներկա գտնվողները կյանքի իմաստուն դասեր ստացան սրախոս ու անաչառ կինոդերասանուհուց£ Իրավացի էր «սևամորթ հայազգի» Հյուզ եղբայրներից Ալենը, ով բարեկամների հրավերով էր ներկա «Ոսկե ծիրան»¬ին£ «Բոլոր կինոմրցանակներն էլ քաղաքականության մշակույթի արտահայտություն են,¬ ասաց եղբոր` Ալբերտի հետ հանրահայտ «Իլայի (Եղիայի) գիրքը» հոլիվուդյան ֆիլմը (մինչ փառատոնը այն արդեն ամիսներ առաջ դիտել էին շատերը «Մոսկվա» կինոթատրոնում) ստեղծած անբարդույթ աֆրոամերիկաիրանահայերից սերող Ալեն Հյուզը,¬ Օսկարից մինչև Արմավենու ճյուղ, «Արջ»¬ից մինչև «Նիկա», «Փիղ» և «Ոսկե ծիրան»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ