Ռուսները սկսել են վստահել միլիցիային


Ասում են` իսկապես, միլիցիայի հանդեպ վստահության աճ է նկատվում£ Այդուհանդերձ, իրավապահների հետ անձամբ առնչվողները նրանց աշխատանքին բացասաբար են վերաբերվում` փաստում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումները£ Համաձայն հետազոտությունների արդյունքների` 2005¬ից հետո միլիցիային չի վստահում բնակչության 47 %¬ը (նախկինում` 57 %¬ը)£ Իրավապահ մարմինների հանդեպ հոռետեսորեն են տրամադրված հատկապես տղամարդիկ (53 %) և միլիցիոներների հետ հաճախակի հարաբերվելու փորձ ունեցողները (57 %)£ Հարցվածների 40 %¬ը` հատկապես կանայք, վստահում են համակարգին£ Եթե 2009¬ին նրանց աշխատանքը դրական է գնահատել 14 %¬ը, ապա այս տարի` 27 %¬ը£ Ի դեպ, գոհունակության բարձր ցուցանիշ են արձանագրել հատկապես սիբիրցիները` 37 %, իսկ ամենից ավելի դժգոհություն են արտահայտել ՌԴ հարավային շրջանների բնակիչները (43 %)£ Իրավապահների նկատմամբ բացասաբար են տրամադրված հատկապես 45-59 տարեկաններն ու ավելի ապահով խավի ներկայացուցիչները£ 25-44 տարեկաններն ավելի դրական վերաբերմունք են դրսևորել£ Հարցումներն անցկացվել են հունիսի 19-20¬ին` ՌԴ 42 մարզերի, երկրամասերի և հանրապետությունների 140 բնակավայրերում£