Սահակաշվիլին գիշերային ակումբն էր նախընտրել


Մասնավոր այցով Կիև հասնելուց հետո, վրաց նախագահը շնորհավորել է ուկրաինացի իր պաշտոնակցի ծննդյան օրը և շտապել… գիշերային ակումբ£ Երկու նախագահների հանդիպումը բացառապես պաշտոնական բնույթ է կրել. բարեկամական ջերմ մթնոլորտում նրանք զրուցել են երկկողմ հարաբերությունների զարգացումից£ Բանակցությունները տեղի են ունեցել «Զալեսյե»¬ում, որտեղ էլ Յանուկովիչը տոնում էր իր ծննդյան օրը£ Սակայն հոբելյանական ընդունելությանը Սահակաշվիլին չի մնացել. նախընտրել է ժամանցը` D°Lux գիշերային ակումբում£ Պարահարթակ, իհարկե, նա չի բարձրացել, այլ սեղան է զբաղեցրել ամառային պատշգամբում` շարքային այցելուների հարևանությամբ£ Մատուցողներն հետո պատմել են, որ Վրաստանի նախագահն ու ընկերներն ուտելիք չեն պատվիրել. բավարարվել են թեթև կոկտեյլներով և հանքային ջրով£ Այդ երեկո Սահակաշվիլին արտաքնապես էլ նախագահի նման չի եղել` վանդակավոր վերնաշապիկով ու ջինսով£ Ինչպես նշել է մամուլը` դա առաջին դեպքը չէ, երբ վրաց նախագահը Կիև է մեկնում` գիշերային ակումբներում լիցքաթափվելու, ջահելությունը վերհիշելու£ Լրատվամիջոցները գրել են, որ պաշտոնական բանակցությունների նախօրեին նա եղել է մեկ այլ գիշերային ակումբում£