Պատերազմ` դրոշին


Գերմանական «Նոյքյոլնի» հակառասիստական կազմակերպության ակտիվիստներն, ի նշան բողոքի, հափշտակել են Գերմանիայի շենքի պատից կախված 200 քառ մետրանոց դրոշը£ (Տեղեկացրել է Tagesspiegel¬ը)£ Բաց նամակով նրանք ստանձնել են կատարվածի պատասխանատվությունը և ավելացրել են, որ իրենց գործունեության ընթացքում հափշտակել են շուրջ 5000 գերմանական դրոշ£ Իրենց այդ գործողություններն ակտիվիստները պատճառաբանել են նրանով, որ սև-կարմիր¬դեղին դրոշն արտացոլում է ռասիզմ և հասարակությունից արտասահմանցիների մեկուսացում£ - Ներգաղթյալներին ստիպում են միակողմանի ճիգեր գործադրել` հասարակությանն ինտեգրվելու համար` միաժամանակ մերժելով հասարակական կյանքին նրանց լիիրավ մասնակցությունը,¬ նշված է նամակում£ Դրոշը կախված է եղել Լիբանանի քաղաքացի հանդիսացող մի բնակչի տան պատից£ Տան սեփականատերն առաջին հարկում բջջային հեռախոսների խանութ ունի£ Նա պատմել է, որ այդ դրոշը կարել տալով, ինքը ցանկացել է արտահայտել իր աջակցությունը` ֆուտբոլի միջազգային մրցամարտին մասնակցող Գերմանիայի հավաքականին£ Եվ երբ 2 անգամ նրա տան պատից գողացել են երկրի խորհրդանիշը, նա շուրջօրյա հսկողություն է սահմանել£