Նախապատվությունը` թուրքերին, գերմանացիներին, նաև` հայերին


2009¬ի առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի 10 %¬ով ավելացել է ծնունդների թիվը Մոսկվայում£ MK¬ի մեր գործընկերները ճշտել են, որ հունվար-հունիս ամիսներին ՌԴ մայրաքաղաքում 60050 նոր քաղաքացիներ են լույս աշխարհ եկել. 4576¬ով ավելի` անցյալ տարվա նույն ժամանակի համեմատությամբ£ Ընդ որում` տղաները 2000¬ով ավելի են աղջիկներից£ Նորածինների 75 %¬ն է, սակայն, օրինական ամուսնություն գրանցած ընտանիքներում ծնվել£ Երիտասարդ ծնողները շարունակում են իրենց զավակներին ռուսական ավանդական անուններով կոչել. ավելի հաճախ հանդիպում են Ալեքսանդրներ, Մաքսիմներ, Իվաններ, Արտյոմներ, Դմիտրիներ, Մարիաներ, Անաստասիաներ, Դարյաներ, Աննաներ, Ելիզավետաներ£ Գրանցվել են նաև անսովոր անուններ` Ռադոստ, Երեմեյ, Պոկրովիտել, Օգնեսլավ, Լուկա-Սչաստյե Սամերսեթ Օուշեն… Մասնագետներն ուրախությամբ են արձանագրում, որ 1 տարվա ընթացքում 2 անգամ Մոսկվայում նվազել է մահացությունը. 59133 հանգուցյալների 72 %¬ը եղել են 71-99 տարեկան£ Հետաքրքիր մի օրինաչափություն էլ կա. այստեղ յուրաքանչյուր 7¬րդ ամուսնությունն արտասահմանցու հետ է£ Մոսկվացիք նախընտրում են ընտանիք կազմել Թուրքիայի, Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ուզբեկստանի ու Բելառուսի քաղաքացիների հետ£