Արդեն` օրենքի պահանջ


Ֆրանսիայի խորհրդարանն արդեն ընդունել է հասարակական վայրերում փարանջա կրելն արգելող օրինագիծը£ Եվ եթե սենատն էլ հավանություն տա, ապա դեմքը ծածկող մուսուլմանական այդ հագուստը կրող կանայք կտուգանվեն 150 եվրո ու կտարվեն ոստիկանության բաժանմունք` անձը ճշտելու£ Նախագահ Նիկոլյա Սարկոզիի առաջարկած այս նախագծի օգտին քվեարկել է 335 պատգամավոր (577¬ից). ընդամենը 1¬ը դեմ է եղել, մյուսները` ձեռնպահ (տեղեկացրել է Lenta.ry¬ն)£ Մուսուլմանների թիվը Ֆրանսիայում հաշվվում է 6 միլիոն£ Իսկ երկրի ամբողջ ազգաբնակչությունը կազմում է շուրջ 65,5 միլիոն£ Նախկինում այստեղ պետական դպրոցներում արգելված է եղել փարանջա և չադրա կրելը£ Դեմքը քողարկող հագուստ կրելու արգելանքը վերջնական դարձնելու ուղղությամբ գործնական քայլեր արդեն արվում են Եվրոպայում, և այդ գործընթացի նախակարապետը Բելգիան է£