ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Պաուլին փոխարինող գտնվել է` հանձին Ա. Մանուչարյանի Առկա աշխարհաքաղաքական խառնաշփոթից որևէ բան գուշակել, թերևս, կարող է միայն ութոտնուկ Պաուլը£ Սակայն, քանի որ գերտերություններին դա այնքան էլ ձեռնտու չէ, յուրաքանչյուրը խեղճ կենդանուց մեկ ոտք կպոկի£ Ըստ միջազգային քաղաքագետների` այդ պարագայում էլ պետք չէ հուսահատվել, քանի որ Պաուլին կփոխարինի մեծ քաղաքականություն վերադարձած առեղծվածային Ա. Մանուչարյանը£ Մեծ հիպնոսյորի վերադարձը Ըստ հոգեբանների` Աշոտ Մանուչարյանի մեծ քաղաքականություն վերադարձից չպետք է մտահոգվել, պարզապես նրա ելույթները լսելիս, եթե աշխարհի քարտեզը թարս պատկերացնեք, չհամարեք հալյուցինացիա, դա ընդամենը աշոտական մեդիտացիա է£ Թռչնաբուծականի հավերի խմբերգը Հին երգի նոր տարբերակը Հավ ես դու, հավ եմ ես, Եկեք, հայեր, փրկենք ձեզ£ Հավային թեմա 2 Հավն է ազնիվ խավը Վիճակագրությունը վկայում է, որ ՀՀ ամենա¬ոչ կոռումպացված խավերը` հավերն են£ Ծիածանի յոթ գույները քեզ ղուրբան Ինչպես և սպասելի էր` «Ժառանգության» համագումարում ոչինչ չհստակվեց£ Էլի հինգ հոգով վեց երգ են երգում£ Րաֆֆու երգը ծանր ռոքի ժանրից է£ Վերացական ու հակասական£ Երևի «ազգային» ռոք է, զուտ հայկական£ Թե ինչ է «ծիածանային» դաշինքը, միայն ինքը գիտի£ Լինել յոթգույնանի, թե՞ գուցե յոթերեսանի£ Համ կորում են, համ մոլորվում «Ժառանգությունը» այդպես էլ օդում կախված է մնում, որովհետև մեկ Ր. Հովհաննիսյանի նոտարն ա կորում, մեկ` կտակը. իսկ ավելի հաճախ հենց ինքն է «կորում»£ Անհամ օդաչուն է միայն փրկվել Ադրբեջանցիները Մինսկի խմբին «յան» տալու մտադրությամբ Գվինեայից 3 համանախագահ են գտել, և ինքնաթիռով փորձել են հասցնել Բաքու£ Բայց նրանցից մեկը կերել է մյուս երկուսին£ Օդաչուի համը մարդակերներին դուր չի եկել` հրաշքով փրկվել է£ Ալիևը պնդում է, որ կուշտ ու տռուզ մեկ միջնորդ պապուասն էլ հերիք է` ԼՂՀ հարցը «լուծելու» համար£ Ավելի լավ է կանեփ, քան համասեռամոլ Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դիմել է ոստիկանություն` բողոքելով հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից, որոնք Կոմայգին ապօրինի փակել են և ակցիա են կազմակերպել «Այգում կանեփ եմ ցանել» թեմայով£ Էնա լճանում ենք, էլի¯ Հայաստանի քաղաքական կյանքն այնքան է լճացել, որ ինչքան էլ շոգ լինի, Սևանա լիճ գնալու կարիք, թերևս չլինի£ Երկխոսություն կանանց սիրո շուրջ Լ. ՏԵՐ¬ ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Հիլարին այդպես էլ ինձ չսիրեց£ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ¬ Ոչինչ, հիշիր Կոնդոլիզայի կրքոտ սերը և մխիթարվիր£ Կրկին նախընտրում է անդեմ զանգվածը Ըստ Տիգրան Կարապետյանի` իր ընտրազանգված կարող են լինել նրանք, ովքեր չեն ընդունում ոչ իշխանություններին, ոչ ՀԱԿ¬ին£ Բայց չէ՞ որ հենց այդ անդեմ էլեկտորատը հազարավոր հեռուստացույցեր նվեր ստացավ ԺԿ առաջնորդից, նրա հաշվին գնաց, կերավ-խմեց-լողացավ Սևանում և... «մաքրված» խղճով ձայնը վաճառեց այլ կուսակցությունների£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ