ԹԵԵՎ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է


Պետեկամուտների կոմիտեի վերջին հրապարակումը միանշանակորեն հաստատում է տնտեսական աճի վերաբերյալ վերջին շրջանում բավական հաճախ հնչող և, ի տարբերություն նախորդող ժամանակների, հազվադեպ կասկածի տակ առնվող գնահատականները£ Խոշոր հարկատուների` մայիս ամսին կատարած վճարումների տվյալներն ամփոփելով ու նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատելով` հարկահավաք կառույցը բոլոր հարկատեսակների գծով ցուցանիշների զգալի աճ է արձանագրել£ Տեղին է ընդգծել` եթե համեմատությունը 2009¬ի հետ է կատարվում, ապա անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ խոսքն այս դեպքում ճգնաժամային տարվա մասին է£ Եվ հայրենի տնտեսության համար բավական անբարենպաստ շրջանի հետ համեմատությունը վերստին ֆինանսատնտեսական դժվարությունների հաղթահարված լինելու փաստն է արձանագրում£ Այնպես է ստացվել սակայն, որ ճգնաժամից հիմնականում դուրս գալով հանդերձ` դարձյալ հայտնվել ենք այն նույն խնդիրների առաջ, որոնք նախքան այդ էլ հրատապ էին համարվում, ու այն ժամանակ էլ չէին լուծվում£ Այսպես, հաշվետվությունում նշվում է, որ արտահանման ծավալները շուրջ 6,2 միլիարդ դրամով ավելացել են£ Թվում է, թե այս թիվը բոլորովին էլ փոքր չէ£ Մանավանդ, երբ այն միայն նշված ցուցանիշի աճին է վերաբերում£ Այսինքն, նախկին ծավալներին ևս 6,2 միլիարդ է գումարվել£ Սակայն ամեն ինչ, ինչպես ասում են, «տեղն է ընկնում», երբ շատ չանցած` ծանոթանում ենք արտահանողների ցուցակը գլխավորող հայաստանյան ձեռնակություններին£ Ահա այստեղ էլ սկզբից զարմանալի թվացող միլիարդների աճն այլևս օրինաչափ է դառնում. հանքարդյունաբերող կազմակերպությունները, որոնք ճգնաժամային 2009¬ին պարապուրդի էին մատնվել, նշանակալի դերակատարություն են ունեցել` նշված թիվը ձևավորելիս£ Ասել է թե` այդպես էլ ոչինչ չի փոխվել, և զգալի ֆինանսական շրջանառություն ապահովող ու արտահանման ենթակա ապրանքատեսակներ դեռևս չունենք£ Համենայն դեպս ստացվում է, որ տեղական արտադրության խրախուսման և այն աշխարհին հրամցնելու մասին հրապուրիչ ծրագրերը գործնականում դեռ նոր են փորձում կյանքի կոչել կամ էլ այնչափ սահմանափակ շրջանառություն են ապահովում, որ ընդհանուր պատկերում դրանք թվային¬տոկոսային տեսքով չեն արտահայտվում£ Փոխարենը ճգնաժամի հաղթահարումն ու որպես դրա հետևանք` վճարունակության աճը, դարձյալ խաղի նախկին կանոններից չշեղվելով, ներմուծման ծավալների աննկարագրելի բարձրացմամբ է նշանավորվել£ Այստեղ էլ նշվում է, որ կիսով չափ, իսկ ավելի կոնկրետ` 50,8 տոկոսով ներկրումն է աճել, ինչն էլ մաքսային վճարումների 71,8 տոկոսի մեծացմամբ է առանձնացել£ Ներկրումն այսպիսով շարունակում է տնտեսության աճի հիմնական խթանը հանդիսանալ, և որքան էլ ՊԵԿ¬ի հրապարակած բոլոր ցուցանիշներն առաջընթաց արձանագրեն և հետճգնաժամային ժամանակա հատվածի համար խիստ լավատեսական համարվեն, այդուհանդերձ, ներմուծման բարձր ցուցանիշն ինքնին չի կարող մտահոգիչ չհամարվել£ Առավել ևս` քիչ չեն հիմքերը կարծելու, որ տեղի ունեցածը տնտեսության կրած ճգնաժամային հարվածների, այլևայլ ցնցումների կամ պարզապես պատահականության արդյունք չէ£ Խոշոր հարկատուների ցուցակներում մշտապես իրենց ուրույն տեղն ու պատկառելի վճարաչափերն են ապահովել նաև հայաստանյան բանկերը£ Սակայն որքան էլ համակարգն իր կայացածության, իսկ տվյալ դեպքում` ճգնաժամը շրջանցած լինելու մասին հայտարարի, այնուամենայնիվ, Պետեկամուտների կոմիտեի տվյալները բոլորովին այլ իրողություններ են հաստատում£ Հայաստանյան բանկերի մի մասի պարագայում խորհրդանշական հարկային վճարումներ են արձանագրվել, իսկ մյուս մասն էլ զգալի վնասներով են ամփոփել դիտարկվող ժամանակահատվածը£ Բնականաբար, դժվար է հավատալ, թե հնարավոր է, որ նույնիսկ բանկերը ֆինանսական կորուստներ կրեն£ Թեև նման կառույցների առատությունն անխուսափելիորեն հանգեցնելու է այնպիսի իրավիճակի, երբ վերջապես կարող է ակնհայտ դառնալ, որ համակարգի բնականոն գործունեությունը կարող է նաև կաթվածահար լինել£ Հետևաբար վնասներն ու ցածր եկամուտներն առավելապես նման ֆինանսական կառույցների անպատկերացնելի քանակով կարելի է բացատրել£ Եվ եթե ստացվի այնպես, որ օպտիմալացման գործընթացի անխուսափելիությունն այստեղ առանց այլևայլութ յունների ընկալվի, ապա շատ չանցած բանկերի թվի կրճատմանը զուգահեռ վերջիններիս հարկային պարտավորությունների նախկին ծավալները նույնպես կվերականգնվեն` դրանով, իսկ խոշոր հարկատուների ցուցակն է°լ ավելի լավատեսական ցուցանիշներով համալրելով£