Հների մեջ դու ալեհեր, Նորերի մեջ նոր ու ջահել…


Մեր դարավոր երազանքի 15-ամյա իրականացումը… Վերելքներ, վայրէջքներ, ահա այն ուղին, որով անցավ հայը` իր ձեռքում ամուր բռնած մանուկ անկախությունը, որն այսօր 15¬ամյա պատանի է, արդեն կայացած, նոր նպատակներով ու ավելի հզորանալու երազներով… Անկախության գաղափարը ևս մեկ անգամ երիտասարդության մոտ վերարժեվորելու նպատակն էին հետապնդում «Անկախության սերունդ» խորագիրը կրող հետաքրքիր ծրագրի նախաձեռնողներն ու իրականացնողները («Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ¬ն, «Արեգ» երիտասար դական ասոցիացիան` ՀՀ պետբյուջեի հովանավորությամբ)£ Ծրագիրն ընդգրկում է շրջայցեր 6 հիմնական ուղղություններով, որոնք ունենալու են ճանաչողական բնույթ. մասնակիցները` տարբեր բուհերի 180 ուսանողներ, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային բազմաթիվ կոթողների£ Որպես եզրափակում անցկացվելու է «15¬ամյա անկախ Հայաստան. ձեռքբերումներ, մարտահրավերներ, հեռանկարներ» խորագիրը կրող գիտաժողովը£

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ