Հայտարարություն


Հայ Արիական Միաբանությունն արդեն մի քանի անգամ լուրջ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ահագնացող ազգամիջյան նպատակային սադրանքների վերաբերյալ: Այս հարցը որևէ կերպ չի կարգավորվում կամ ՌԴ իշխանությունների անկարողության պատճառով, կամ էլ նրանց հովանավորությամբ է իրականացվում: Այս «գործում» առանձնահատուկ տեղ է հատկացվել հակահայկական հիստերիային: Մեր տեղեկությունների համաձայն, այս առումով նոր սադրանքներ են նախատեսվում Մոսկվայում և Կրասնոդարի երկրամասում: Մենք նախապես զգուշացնում ենք այս մասին: Անգամ ՀՀ իշխանությունների մտահոգությունը պաշտոնական բարձր մակարդակով որևէ լուրջ արձագանքի չարժանացավ այսպես կոչված Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության վարչախմբի կողմից: Ավելին` ներռուսաստանյան «խոչընդոտներին» ավելացան արտաքին դժվարությունները. փակվեց Վերին Լարսի անցակետը, մեծացան քաղաքական ու տնտեսական ճնշումները: Նման վերաբերմունքի շարունակականության դեպքում մենք կոչ կանենք մեր հայրենակիցներին` համախմբել «կովկասցիներին», «սևերին և դեղիններին» ու լուրջ հակահարված տալ անուղեղ սափրագլուխ ներին, և այնժամ երևի ՌԴ իշխանություններին կմտահոգի այս հարցը: Մեր ազգակիցներին կոչ ենք անում. եթե վտանգ է սպառնում իրենց կյանքին և ունեցվածքին, ապա տեղափոխվեն հայրենիք, ազատագրված տարածքներ և կարգավորեն իրենց կյանքն ու նպաստեն Հայաստանի բարգավաճմանը և ոչ թե անշնորհակալ մի երկրի զարգացմանը... Մենք ՌԴ իշխանություններից բացատրություն ենք պահանջում այդ կարգի «ռազմավարական գործընկերության» համար: Իսկ մեր իշխանություններին ու ժողովրդին կոչ ենք անում այլևս վերանայել գործընկերության մասին մեր պետական պատկերացումները: Առաջարկում ենք որպես ռազմավարական գործընկերներ լայնորեն քննարկել Ֆրանսիայի, Իրանի և Չինաստանի հետ մեր հետագա հարաբերությունները: Ֆրանսիան մեծ դեր ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական որոշակի հարցերում աջակցում է Հայաստանին: Եվ տասնամյակներ շարունակ գոնե ավելի հայանպաստ կեցվածք է ունեցել, քան Ռուսաստանը (կոմունիստական 70 տարիները երբեք չի կարելի համարել Ռուսաստանի աջակցություն Հայաստանին. Հայաստանը պարզապես բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև...): Իրանը հստակ քաղաքական շահեր ունի տարածաշրջանում, որոնք գրեթե ամբողջապես համահունչ են Հայաստանի արտաքին շահերին, Իրանը նաև ֆինանսատնտեսական առումով կայուն հարևան երկիր է: Ինչ մնում է Չինաստանին, ապա սա այն երկիրն է, որը կարող է հակազդել այսօրվա երկու գերտերություններին` ԱՄՆ-ին և ՌԴ-ին: Ուստի, այս երկրի հետ ռազմավարական հարաբերությունները պիտի կապվեն համաշխարհային երրորդ բևեռի ստեղծման հետ, որն արդեն ընթանում է հարավամերիկյան և ասիական մի շարք պետությունների ջանքերով: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ