Պարգևներ` մարզիկներին


ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հանդիսավորությամբ իրենց արժանի տերերին հանձնեց Անկախության 15-րդ տարեդարձի առթիվ շնորհված մարզական կոչումները: ՀՀ նախագահի հրամանագրով Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում շնորհվեց «Սևան» ԳՄԸ հանրապետական խորհրդի նախագահ, վաստակավոր մարզիչ Ռոբերտ Տիգրանյանին, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Յուրի Բաբայանին, ՀԱՕԿ-ի աշխատակցուհի Անժելա Մարտիրոսյանին: «Մովսես Խորենացի» մեդալ հանձնվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանին: