\'ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Սարոյան եղբայրներ»-ի մոտիվներով Հրանտ Խաչատրյան - Հայկ, էս ինչ արիր է¯, Հայկ... էս ի՞նչ արիր... Վաղը կուսակցության շենք չգաս: Կատակ չհամարես: Ընդունիր որպես պաշտոնական հրաման: Քաղաքական դաշտի բերրի սևահողը Գյուղատնտեսները պարզել են, որ Հայաստանի քաղաքական դաշտում կարող է աճել ամեն ինչ` կաղամբից սկսած, բաոբաբով վերջացրած: Ընդդիմությունը` ժողովրդին Ռ. Հախվերդյանի երգի մոտիվներով Որոճա° քեզ բաժին ընկած խոտը, Մինչև... կբացվի ԱՌԱՎՈՏԸ: Ինտելեկտուալ շոու` «ճՑՏ, չսպ, ՍՏչՊՈ» «Մտավորականների ֆորումը» կրիմինալի մեջ թաղված քաղաքական այրերի անունների հրապարակումը հետաձգեց` պատճառաբանելով, որ ինտելեկտուալ «խաղ» է, ուրեմն պետք է 100%-ով հստակեցնի «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ»-ը: Առերեսում Ըստ քաղաքագետների, ՕԵԿ-ը կրիմինալի բացահայտման գործում նույն դերն է իրականացնելու, ինչ Սկումբրևիչն ու Բեռլագան Օստապ Բենդերի համար, ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյի հանցավոր անցյալը վերհանելիս: Դալտոնիզմ Թեպետ ԱՄՆ նոր նշանակվելիք դեսպանը «երկնագույն» է, Հայաստանի ընդդիմադիրները շարունակում են նրան «տեսնել» նարնջագույն: Իրականությանը չհամապատասխանող օրինագիծ Թեև ԱԺ ներկայացված օրինագծում հատուկ ընդգծված է, որ անասնակերը սննդամթերք չէ, բայց Հայաստանի բնակչության զգալի մասը գարնանը միայն բանջար է ուտում: Այնպես, ինչպես ԲՈՒՀ-ական համակարգում Քաղաքական դիտորդների կարծիքով ապագա խորհրդարանում անվճար տեղերի քանակը զգալիորեն կրճատվելու է: Դրա փոխարեն կտրուկ մեծանալու է վճարովի տեղերի թիվը: Յապոնչիկի պահանջը` կամ-կամ Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստան ժամանած Յապոնչիկը հայ գողականներին հետևյալ պայմանն է առաջադրել. կամ ձեռնպահ մնալ քաղաքական գործունեությունից, կամ նրանք կզրկվեն «օրենքով գող» կոչումից:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ