Ասպիրինը հակացուցվում է շաքարախտով հիվանդներին


Շոտլանդացի գիտնականները հայտարարել են, որ շաքարախտով հիվանդներին վնասակար է` ասպիրինն օգտագործել որպես սրտային նոպաները կանխարգելող միջոց: Հետազոտողներն ուսումնասիրելով ասպիրինի ազդեցությունը` եզրահանգել են, որ սրտի, սրտամկանի նոպաներով և սրտասնույց զարկերակի հիվանդությամբ տառապողների համար ասպիրինն անհրաժեշտ է: Սակայն որպես կանխարգելող միջոց` այն խորհուրդ չի տրվում. հատկապես` շաքարախտով հիվանդներին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ոչ թե բարելավում է հիվանդի վիճակը, այլ կարող է նույնիսկ վնասել ստամոքսի լորձաթաղանթը` ընդհուպ մինչև արյունահոսություն: Ի դեպ, շաքարախտով աշխարհում այսօր հիվանդ է ավելի քան 250 միլիոն մարդ. և այդ թիվն անվերջ աճում է: