Հիտլերի պայմանագիրը... սատանայի հետ


Մասնագետները հաստատել են, որ Բեռլինում հայտնաբերված փաստաթուղթը բնագիրն է հենց այն պայմանագրի, որն ամսաթվագրված է` «30 ապրիլի, 1932 թ.» և ստորագրված` կողմերի արյամբ£ Դա, փաստորեն, Ֆյուրերի քաղաքական կտակն է, որով սատանան Հիտլերին օժտում է անսահմանափակ իշխանությամբ` պայմանով, որ նա այդ իշխանությունը միայն հանուն չարի կօգտագործի£ Փոխարենը` ապագա ֆյուրերը խոստացել է իր հոգին հանձնել ուղիղ 13 տարի անց£ Իսկ պարտությունն արձանագրել է, որ իսկապես, ճիշտ 13 տարի անց` 1945¬ի ապրիլի 30¬ին, Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել` ատելով ողջ մարդկությանը£ *** Չորս անկախ փորձագետներ, ուսումնասիրելով ադյ փաստաթուղթը, հավաստել են, որ Հիտլերի ստորագրությունը ոչ կեղծված է, ոչ էլ նույնիսկ պատճենահանված. այն հար և նման է 30-40-ական թվականների փաստաթղթերում առկա նրա ստորագրությանը£ Ինչպես «Պորտալ Կրեդո»¬ն է գրում` սատանայի ստորագրությունը նույնպես սարքովի չէ և համընկնում է դժոխքի տիրոջ վավերացրած համանման այլ փաստաթղթերում եղածներին£ Իսկ այդպիսի փաստաթղթեր, պարզվում է, պատմաբաններն էլի են տեսել£ - Ես համոզված եմ, որ փաստաթուղթը բնօրինակն է¬ հայտարարել է դոկտոր Գրետա Լայբերը, ով Աստծո հակառակորդի հետ բազմապիսի համաձայնագրեր է ուսումնա սիրել£¬ Դա օգնում է լուծել այն հանելուկը, թե ինչպես Ադոլֆին հաջողվեց կառավարել Գերմանիան£ Ինքներդ դատեք. մինչև 1932 թվականը նա ընդամենը սովորական ձախողակ էր£ Նրան վռնդել են բարձրագույն դպրոցից, նա երկու անգամ ձախողվել է Արվեստների ակադեմիայի քննություններում, նույնիսկ բանտ է նստել£ Բոլորը, ովքեր նրան ճանաչել են այդ ժամանակներում, համարել են ամեն ինչում ոչ պիտանի£ Բայց 1932 թ.¬ից նրա ճակատագիրը կտրուկ փոխվեց. նա բառացիորեն «ինքնանետիչով» հայտնվեց իշխանութ յան բազկաթոռին և 1933 թ. արդեն կառավարում էր Գերմանիան£ Իմ կարծիքով` դա միայն սատանայի հետ միությամբ կարելի է բացատրել£ Նշյալ պայմանագիրը հայտնաբերվել է Բեռլինի ծայրամասում գտնվող այրված մի տան փլատակներում` հին սնդուկում£ Թե ինչպես է այնտեղ հայտնվել` պարզ չէ£ Փաստաթուղթը հիմա գտնվում է քաղաքային պատմության ինստիտուտում, ու թեև տեքստը խիստ վնասված է, բայց մի կերպ հնարավոր է ընթերցել£ ¬ Սատանան հենց այդպես էլ գործում է,¬ ավելացրել է դոկտոր Լայբերը£¬ Ընտրում է անհաջողակներին, պատվամոլներին ու աշխարհիկ հաճույքի ծարավ ունեցողներին և խոստանում է կատարել նրանց ցանկությունները£ Արդյունքում` բազմաթիվ դժբախտություններ են պատուհասում այդպիսիներին շրջապատողներին և կատարյալ աղետ նրան, ով «գնվել» է չարքից£ Եվ Հիտլերն ամբողջությամբ «տեղավորվում» է այդ սխեմայում£ Ի ԴԵՊ. Արգենտինացի գրող-փաստագրող Աբել Բաստին էլ «Հիտլերն Արգենտինայում» իր գրքում հիմնավորում է, որ Ադոլֆ Հիտլերը վախճանվել է… 1964 թ.£ Իսկ նրա կարծեցյալ ինքնասպանությունից 1 ժամ հետո, այսինքն` 1945¬ի ապրիլի 30¬ին, ժամը 16.30¬ին, նրան տեսել են իր անձնական JU-52 ինքնաթիռի կողքին£ Աբել Բաստիի հետ այս թեմայով հարցազրույցին կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում£