Բեն Լադենը «կքվեարկի»... ահաբեկչությամբ


Ջորջ Բուշի վարած քաղաքականությունը, պարզվում է` ձեռնտու է եղել թիվ 1 ահաբեկչին. «քաղակրթությունների բախման» ոգով ամերիկյան գործողություններն օգնում էին` Նահանգների դեմ տրամադրել իսլամական աշխարհը: Եվ ահա ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների նախօրյակին Ուսամա բեն Լադենը հաշվարկներ է կատարում. նա դեմ է Օբամայի հաղթանակին: - Բեն Լադենը կարող է ահաբեկչություն կազմակերպել` որպեսզի Օբամային թույլ չտա հաղթել,- գրել է ամերիկյան Financial Times էլեկտրոնային լրատվամիջոցը: Հրապարակման հեղինակը` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, գրում է, որ հոկտեմբերին ԱՄՆ¬ում հնարավոր է նոր ահաբեկչություն£ Այստեղ ամենայն հավանականությամբ ընտրվելու է դեմոկրատ Բարաք Օբաման, որն աշխարհին կներկայացնի բոլորվին այլ մի Ամերիկա, որը ձեռնտու չէ բեն Լադենին£ Եվ նա կարող է ընտրողներին վախեցնելու փորձ կատարել£ Ահաբեկչությունների նոր ալիք Ռուսաստանո՞ւմ «Իզվեստիա» թերթի լրագրողներից մեկի ձեռքին փաստաթղթեր են հայտնվել, որոնք վկայում են, որ Վրաստանը ահաբեկչություն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ£ Ըստ լրագրող Յան Բաժինի` ¬ Այն, որ ռուսաստանյան 3 քաղաքներում հնարավոր են պայթյուններ և բնակիչների գնդակահարություններ, թերթն իմացավ պատահաբար. ժուռնալիստներին հաջողվել էր ձեռք գցել Մոսկվայի ՆԳ վարչության Արևելյան շրջանի հեռագրերը, որոնք արդեն ուղարկվել էին երկրի միլիցիայի բոլոր բաժիններին£ Հեռագրերում ասվում է, որ Պետերբուրգում և Սոչիում նախապատրաստվում են բնակելի շենքերի պայթյուններ£ Իսկ Մոսկվայում հանցագործները ցանկանում են ահաբեկչության նոր տեսակ փորձարկել. մարդկանց զանգվածային գնդակահարություն` քաղաքի կենտրոնում£ Թերթի ունեցած տեղեկատվությամբ` հանցագործությունն իրականացնելու են Աբխազիայից ներգաղթած փախստականները, իսկ պատվիրատուները «Վրաստանի հայրենասերներ» արմատական շարժման ակտիվիստներն են£ ¬ Ճիշտ է, մեկ այլ տեղեկատվությամբ` այդպիսի կազմակերպություն չկա. այդ անվան տակ դիվերսիոն գործողություններն իրականացնելու են վրացական հատուկ ծառայությունները,¬ ասել է Բաժինը և հավելել, որ ՆԳ Մոսկվայի քաղվարչությունում հերքել են ահաբեկչությունների նախապատրաստման մասին լուրերը` չցանկանալով խուճապ առաջացնել. - Վարչության պետ Վլ. Պրոնինը հայտարարեց, որ քաղաքացիներն անհանգստանալու պատճառներ չունեն£ Սակայն մտաբերեց, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին խոսվել է Հակաահաբեկչական ազգային կոմիտեի վերջին նիստում£ Հատուկ ծառայությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ալ. Բորտնիկովն այն ժամանակ հանձնարարել է շտապ միջոցներ ձեռնարկել` քաղաքներում ողբերգությունը կանխելու ուղղությամբ£ Ոչ շատ առաջ էլ նույն` հակաահաբեկչական կոմիտեի նիստում Ալ. Բորտնիկովը հայտարարել էր, որ այս տարեսկզբից իրենց հաջողվել է ահաբեկիչների 69 գրոհ կանխել£ Մասնավորապես, հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել մի շարք պայթյուններ Սոչիում և Անապայում£