Մակքարտնին` ընդդեմ Մակդոնալդսի


Արդեն 30 տարի մոլեռանդ բուսակեր ճանաչված երգչի զայրույթը գագաթնակետին է հասել, երբ հայտնաբերել է, որ իր հայրենի Լիվերպուլի ռեստորաններից մեկի պատերին փակցված են լեգենդար «Բիթըլզ»¬ների լուսանկարները. Ջոն Լենոնի, Ռինգո Սթարի և Ջորջ Հարիսոնի պատկերների կողքին, բնականաբար, նաև Պոլ Մակքարտնիի լուսանկարն է եղել£ Պոլի ներկայացուցիչ Ջեֆ Բեյքերը հայտարարել է. - Մակդոնալդսը մտածում է, թե Բիթլզի երկրպագուները ապուշ են£ Ծիծաղելի և վիրավորական է խմբի լուսանկարները օգտագործել համբուրգերի առևտուր անելու համար£ Խմբի երկրպագուները պետք է բոյկոտ հայտարարեն Մակդոնալդսին և` ոչ միայն Լիվերպոլում£ Պոլը պայքարում է կենդանիների իրավունքների համար և Մեծ Բրիտանիայի բուսակերների ընկերակցության նախագահն է£ Նրա հանգուցյալ կինը` Լինդան, նույնիսկ բուսական մթերքների արտադրություն էր կազմակերպել£ Ինչպես Մակքարտնիի որոշումը մեկնաբանել են կենդանիների իրավունքների պաշտպանության կոմիտեում` - Նա բուսակեր է դարձել գառնուկների խաղը տեսնելուց հետո և, իհարկե, չի ցանկանա, որ իր լուսանկարն օգտագործեն միս վաճառելու համար£ Մենք հույս ունենք, որ Մակդոնալդսի պատերին սըր Պոլի նկարը տեսնողը կհիշի, որ նա բուսակեր է և Բիգ¬Մակից կհրաժարվի` հօգուտ բուսական բուլկիի£ Սերդյուչկային Հոլիվուդ են հրավիրել Ճիշտ է` էպիզոդիկ մի դերով, բայց ամերիկացի պրոդյուսերները Անդրեյ Դանիլկոյին մեկ միլիոն դոլար հոնորար են խոստացել£ Դանիլկոն վստահ է, որ այդ խոշոր հոնորարը պայմանավորված է իր մեծ հեղինակությամբ` հատկապես Եվրատեսիլից հետո£ ¬ Ինձ ուղարկել են սցենարը` անգլերեն լեզվով, որը հիմա թարգմանվում է£ Կարդալուց հետո միայն կորոշեմ` նկարահանվել, թե՞` ոչ£ Իհարկե, շատ ուրախ եմ, որ Հոլիվուդում մեզ ուշադրության են արժանացրել, բայց որևէ պայմանագիր դեռ չի ստորագրվել,¬ ասել է Վերկան£ Ֆիլմում նրան առաջարկվել է երգչուհու դեր` գիշերային ակումբում, որտեղ կինոնկարի սկզբում հանդիպում են գլխավոր հերոսները£