Կյանքն այն գլխավոր արժեքն է...


ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւն այցելեց նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետեւ ՌԴ նախագահը եղավ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց Հայոց մեծ եղեռնի պատմությունը, հայ ժողովրդի կրած մշակութային, ժողովրդագրական կորուստները: Շրջայցից հետո Դ. Մեդվեդեւն իր տպավորությունները գրեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: - Հայոց ցեղասպանության թանգարանը եւ հուշահամալիրը 20-րդ դարի սարսափելի ողբերգության վկայությունն է, միաժամանակ հիշեցում այն մասին, որ կյանքն այն գլխավոր արժեքն է, որը քաղաքակիրթ ժողովուրդների կողմից ենթակա է պահպանության,-գրել է նա: Հ. Դեմոյանը Դ. Մեդվեդեւին հանձնեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ոսկե մեդալը»: