Միայն` մեկ հրավառություն


Ամանորի գիշերը միայն մեկ հրավառություն կլուսավորի Մոսկվայի երկինքը` Վասիլևսկի իջվածքից. տեղեկացրել է ՌԴ մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Խուդյակովը£ - Մենք համաձայնեցրել ենք գլխավոր հրավառությունը` Վասիլևսկի իջվածքում£ Բայց տոնական միջոցառումների մյուս բոլոր կազմակերպիչներին ուզում եմ կողմնորոշել, որպեսզի նրանք հրատեխնիկա չօգտագործեն,¬ հայտարարել է Խուդյակովը` քաղաքապետարանի կազմկոմիտեի նիստում£ Նա ընդգծել է, որ քաղաքի իշխանությունները պահանջում են չտարվել տոնական տրամադրությամբ և պահպանել անվտանգությունը£ 2009 թ. ամանորյա տոներից առաջ` Պերմի «Կաղ ձի» ակումբում բռնկված հրդեհից հետո, որին զոհ գնաց ավելի քան 150 մարդ, Մոսկվայում նույնպես արգելվել էր հրատեխնիկական սարքեր օգտագործել քաղաքային մշակութա-ժամանցային հաստատություններում և մարդաշատ այլ վայրերում£