Տարեմուտի աղոթք


Օգնիր ինձ, Տեր, որ իմ հոգին չպղտորվի ու աչքերս չկուրանան կեղտաջրերից այն գորշ օվկիանոսի, որը, հիրավի, ստիպված եմ կտրել¬անցնել իմ փոքրիկ ու անշուք առագաստանավով… Պահապան եղիր իմ փոքրիկ նավակին, թույլ մի տուր, որ այն շուռ գա կյանքի ահարկու, անհատակ օվկիանոսում. օվկիանոս, որի ջրերը պղտոր են, մռայլ, փոթորկոտ… Օգնիր և առաջնորդիր, Տեր. գիտեմ, որ կարող էի չխիզախել և ընտրել մեկ այլ ուղի, որով մեր օրերում գուցեև առաջ ընթանայի ավելի ապահով և անարգել£ Բայց դեպի այն Լույսի արահետը, որը շարունակ ձգել ու ձգում է ինձ մի գերբնական ուժով, հնարավոր չէ հասնել ոչ այլ կերպ, քան սարսափելի օվկիանոսը հաղթահարելով… Ինձ զերծ պահիր նրա անողորմ փոթորիկներից ու պղտորված ալիքներից£ Ու թե պիտի շուռ գա նավակս, թող այն անդարձ խորտակվի` քան կեղտաջրերը պղտորեն հոգիս ու կուրացնեն հոգուս աչքերը… Դու ես, Տեր, իմ հույսը և իմ առագաստը. պահիր և պահպանիր իմ Հուսո առագաստը£