Ինչո՞ւ է տանգոն կոչվում արգենտինական


Տանգոն ի հայտ է եկել XIX դարի վերջին, Բուենոս Այրեսի` գաղթականներով բնակեցված թաղամասերում£ Սկզբնական շրջանում այն զուտ տղամարդկանց պար էր£ Սակայն ոգևորող ու կլանող երաժշտությունը, ինչպես նաև այն, որ կանայք չէին ցանկանում պասիվ հանդիսատեսի դերում մնալ, տանգոն վերածեցին զուգապարի£ Շատ կարճ ժամանակում աղքատ թաղամասերի այս «զավակը», հատելով օվկիանոսը, հասավ մինչև Եվրոպա£ Դրա առաջին երկրպագուները փարիզեցիներն էին, արգենտինացի պարողների կատարմամբ տանգոն նրանց գրավեց առաջին իսկ հայացքից£ Փարիզում անգամ նորաձևության համանուն ուղղություն ի հայտ եկավ` տանգո կիսաշրջազգեստներ, տանգո սմոքինգներ, տանգո երեկույթներ, տանգո ըմպելիքներ և այլն£