ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ. Հայաստանի ժողովրդական արտիստ


- Ի՞նչ կարող եմ ասել ներկայիս մշակութային խայտաբղետ խճանկարի մասին£ Հեղաբեկումային իրավիճակներին միանգամայն բնորոշ եմ համարում գունագեղ ապակիներով ու թանկարժեք գոհարներով ձևավորված ներկա համապատկերը£ Երբ հպարտանում ենք երբևէ ունեցած մեր հոգեմտավոր ներուժի հսկայական կըուտակումների պոռթկումներով միայն ի զորու չէինք լինի, ասենք, ինքնուրույն կառուցված տիեզերանավ երկինք բարձրացնել£ Մի սարքավորումը °կամ կարևորագույն մասը` լավագույն դեպքում£ Մեր բոքրիկ երկիրը հիմա, ինքն իր հույսին թողնված, անկարող է բոլոր բնագավառներում առկա հիմնախնդիրները համաչափ հաղթահարել£ Դրամսատիկցիներս մեր տեղում, մեր ուժերի ներածի չափով ջանում ենք արժանապատիվ քաղաքացին լինել Հայաստանի£ Շուրջ 40 տարի հաստատված լինելով Ուսուցչիս` Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած ինքնատիպ թատերակառույցում և արդեն 24 տարի գլխավորելով մեր թատերաընտանիքի ստեղծագոր ծական կյանքը` ինքս ջանում եմ ունեցածս փորձառությամբ մեր շնորհալի երիտասարդներին նախապատրաստել վաղվա ջահակրությանը մեր որդեգրած գեղագիտական հավատամքի£ Ավագ և միջին սերնդի հարազատներս հասկանում են մեր օջախն ապրեցնելու հայեցակարգս ու սատարում իրենց կողմից£ Միջոցների սղությամբ սովորելով հմուտ տնտեսվարություն վարել` ավելի շատ աշխատանք ենք տանում դերասանների հետ£ Մեր խորին համոզմամբ, թատրոնը ոչ թե սոսկ մասսայական ժամանցավայր է կամ էլ վերնախավային քիմքին հարիր վայելք, այլ այդ երկուսի ճիշտ զուգակցումը£ Խաղացանկային թատրոնը պետք է բազմատեսակ լինի£ Այս նկատառումով էլ 19 անուն ներկայացումներում ունենք թե° դրամաներ, թե° կատակերգություններ, բայց ողնաշարը կազմում են 4 շեքսպիրյանները, որոնք հրաշալի դպրոց են նաև նոր թատերասերունդ կրթելու, աճեցնելու£ Արդեն ունենք ձևավորված երիտասարդ դերասաններ, որոնք հավատում ու վստահում են կայացած բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին, համախմբվում նրա մտահղացումների շուրջ ավագների հետ միասին£ Իսպանացի դրամատուրգ Խուան Խոսե Ալոնսո Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» ֆարսի ներկայացման հաջողությունը վաղվա օրվա հավատընծա հույս է ներշնչում£ Հետաքրքիր բեմադրական փորձեր է անում Արմեն Բարսեղյանը նաև, որի ձեռնարկած նոր կատակերգությունը` Մարկո Կոմուլետիի «Ախ, այդ Աննան», սեղանի շուրջ աշխատանքը փայլուն ավարտելով, արդեն բեմական փորձերին է անցել£ Շեքսպիրի «Հուլիսո Կեսարի» նոր ներկայացումը`` նոր մեկնաբանությամբ ու լուծումներով, 80 տոկոսով նորացված կազմով, հանդիսատեսային մեծ հետաքրքրություն արթնացրեց£ Սա վկայում է այն մասին, որ բարձրարժեք հոգևոր սննդի պահանջը այժմ որոշակի նվազել, բայց չի կորսվել ամենևին, ինչպես հոռետեսներն են պնդում£ 2010¬ի կտրվածքով` 350¬ից ավելի փորձեր են արվել Դրամտիկում£ Մի մասը` հարկադրված, քանի որ հիմնական դերակատարներ հեռացան թատրոնից և, ավաղ, կյանքից£ Ամենաանսպասելի ու վաղաժամ կորուստը Վլադիմիր Մսրյանինն էր£ Ինքս չեմ պատկերացնում, որ նրա գլխավոր փառահեղ դերակատարությամբ շուրջ 35 տարի մեր բեմից չիջնող «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը երբեևէ մեկ ուրիշի հետ վերաբեմադրեմ£ Չկայացած նրա բեմելը նոր դերակատարությամբ, իմ ու Լևոն Մութաֆյանի հեղինակած «Ձուկն առանց ջրի կամ ինքնասպանը», մտածում ենք Արթուր Ութմայզանի հետ ավարտին հասցնել ու նվիրել նրա հիշատակին£ Երկու կարևոր խոչընդոտ կա երիտասարդներին լիարժեքացնելու տեսակետից` ցածր վարձատրությունը և միջազգային փոխշփումների պակասը£ Երբ 2005¬ին Լեհաստան էինք մեկնում «Մակբեթ»¬ով, շատերն առաջին անգամ էին օդանավ նստում£ Ընդհանուր ստեղծագործության գունեղացումը նկատելիորեն դանդաղում է ժամանակակիծ դրամատուրգիայի անլիարժեքությամբ£ Չեն կարող մեր նախասիրություններին հագուրդ տալ սարքովի, ուղեղի գերաճ երևակող, միագիծ, ոչ դինամիկ պիեսները, որոնցով հեղեղված է առկա ասպարեզը£ Եթե նույնիսկ դրանք շահութաբեր են, այսինքն առաջարկը կլորիկ գումարով է ամրապնդվում, չենք կարող մեզ թույլ տալ ամրագրված նշաձողից արվեստի ցած իջնել£ Պիեսի առաջին մեկնաբանը թատրոնում բեմադրիչն է, գեղարվեստական ղեկավարը£ Եթե նա հետաքրքիր մեկնաբան չեղավ, ոչ թե հանդիսատես այլև դերասանախումբ չի հավաքի իր շուրջ£ Պրոդյուսեր հասկացողությունը ինքնին չի կարող թատրոնում լավ ներկայացումներ ունենալն ապահովելը£ Նա ընդամենը ի զորու պիտի լինի կայուն լծակները ստեղծելու, իսկ գեղարվեստական արժեքի համար պատասխանատու է գեղագիտական բանիմաց առաջնորդը` թե° պիեսի, թե° բեմադրիչի թե° դերասանների, թե° վերջնարդյունք-ներկայացման£ Թատրոնի պատշաճ հարատևության մեկ այլ ճանապարհ, գոնե ես, չգիտեմ£