ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը առաջին անգամ իր ավելի քան 17 հազար ընթերցողների թվից ընտրել էր 2010 թվականի լավագույն ընթերցողներին: Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվել էր ամենաբարձր ընթերցողական ցուցանիշ ունեցող մեկական ուսանող: Բացառություն էր արվել հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի համար: Այս ֆակուլտետից ընտրվել էր երկու ուսանող: Երկրորդը զինվորական հոգեբանության բաժնից էր: Լավագույն ընթերցողներից յուրաքանչյուրը հունվար-նոյեմբեր ամիսներին գրադարանից վերցրել է հարյուրից ավելի գիրք: Դեկտեմբերի 22-ին կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում անցկացվեց հանդես նվիրված լավագույն ընթերցողներին: Հանդեսին մասնակցում էին ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռ.Միրզախանյանը, ՀՊՄՀ պրոռեկտորներ, վարչությունների, բաժինների պետեր, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ: Հանդեսին հրավիրված էին և մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, ՀՊՄՀ շրջանավարտ համայնքապետեր, դպրոցի տնօրեններ, հայտնի բանաստեղծներ, արձակագիրներ, թաղապետարանների աշխատակիցներ, բուհական և հանրային գրադարանների տնօրեններ: ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տ.Պետրոսյանցը մեկ առ մեկ բեմ հրավիրեց լավագույններին` Մարինե Հարությունյանին ¥հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ¤, Ալբերտ Աբրահամյանին ¥հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ, զինվորական հոգեբան¤, Հասմիկ Գալստյանին ¥կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ¤, Մելինե Սաֆարյանին ¥ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետ¤, Նարե Զիրոյանին ¥գեղարվեստի ֆակուլտետ¤, Գրետա Բակունցին ¥մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ¤, Գաբրիել Նահապետյանին ¥պատմության և իրավագիտության ֆակուլտետ¤, Աղավնի Թադևոսյանին ¥բանասիրական ֆակուլտետ¤, Հերմինե Վարդանյանին ¥օտար լեզուների ֆակուլտետ¤, Աստղիկ Ներսիսյանին ¥կուլտուրայի ֆակուլտետ¤, Նարինե Օհանյանին ¥նախադպրոցական սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետ¤: Նրանց վկայականներ և նվերներ հանձնեցին դահլիճում գտնվող հայտնի անձինք: Լավագույններին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռ.Միրզախանյանը: Ողջույնի խոսք ասացին պրոֆեսորներ Աելիտա Դոլուխանյանը, Մարտին Գիլավյանը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն, ՀՊՄՀ շրջանավարտ Հասմիկ Կարապետյանը և ուրիշներ: Աչքի ընկած ընթերցող-ուսանողների մեծարումը ուներ դաստիարակչական ուղղվածություն և անպատճառ հաջորդ տարիներին կդառնա ավանդական:

Հ. ԳՅՈԶԱԼՅԱՆ