Որքա՞ն ուշադիր եք կարդացել WikiLeaks¬ը


Վերջին մի քանի շաբաթներում ողջ աշխարհը հետևում է WikiLeaks¬ի` ամերիկյան դիվանագիտության վարկաբեկիչ ճեպագրերի առանձին հատվածների հրապարակումներին£ Գերմանական Der Spiegel¬ն, այսպես կոչված «հեռակա հարցազրույցի» ոճով, պարզաբանող-ուղեկցական հարցեր է ներկայացրել, որոնք ավելի ընկալելի են դարձնում վիկիլիկսյան «ժլատ» գրառումները£ ՀԱՐՑ ¬ Դիվանագետները նույնպես մարդիկ են£ Երբեմն, ինչպես ցույց են տալիս WikiLeaks¬¬ում հրապարակված ամերիկյան 250 հազար ճեպագրերը, ԱՄՆ¬ի որոշ դեսպաններ պարզապես չեն կարողացել զերծ մնալ խոցող դիտարկումներից կամ վիրավորական մեկնաբանություններից£ Ի՞նչ է գրել դիվանագետներից մեկը` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի առնչությամբ£ - Նորաձևության մասին պատկերացումն այնպիսին է, ինչպես գրադարանավարուհունը£ - Նա այնքան պլաստիկ վիրահատություն է արել, որ դեմքն անշարժացել է դիմակի նման£ - Նա սիրում է լողանալ կիսամշակ նավթի մեջ£ ՀԱՐՑ - Ճեպագրերից մեկի համաձայն` 2006 թ. ԱՄՆ դեսպան Ուիլյամ Բերնսը Կովկասում հարսանեկան արարողության է այցելել£ Այդ միջոցառման մասին իր հաշվետվության մեջ նա ի՞նչը չի գրել£ - Խոհարարները, կարծես ամբողջ օրեր ու գիշերներ կաթսաներում ողջ¬ողջ ոչխարներ ու կովեր են եփում£ - Մեր կողքին նստած գնդապետը լավ հարբած էր, բայց խիստ վիրավորվեց` երբ մենք նրան չթողեցինք գինով լի մեր բաժակի մեջ կոնյակ լցնել£ «Դրանք նույն բաներն են»,¬ պնդում էր նա£ - Առաջին պարից հետո տանտերն իր «Ռոլս-Ռոյս»¬ով լողավազան գնաց, որպեսզի ցուցադրի իր հարստությունը£ - Մենք մտահոգվեցինք, երբ գնդապետի` աֆղանական պատերազմի ընկերը…, որը չափից ավելի հարբած էր, հանեց իր ատրճանակն ու հարցրեց, թե մեզ պաշտպանություն պե՞տք է£ ՀԱՐՑ ¬ Ամերիկյան դիվանագետներն առանց հատուկ ակնածանքի են վերաբերվում գերմանական որոշ քաղգործիչների£ Արտգործնախարար Գվիդո Վեստերվելեին անվանել են «մութ (կամ` խավար-խմբ.) ձիուկ» և «սեփական մտքեր չունեցող» մարդ£ Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերին կոչել են «անկանխատեսելի»£ Իսկ ի՞նչ են գրել կանցլեր Անգելա Մերկելի մասին£ - Որ նա «կարծես քիչ բան է հասկանում համաշխարհային հիմնախնդիրներից»£ - Որ նա «միջին դասի բյուրոկրատի համբավ ունի»£ - Որ նա «չի սիրում ռիսկը և եզակի դրածո է»£ ՀԱՐՑ ¬ «Մինչև ուշ գիշեր տևող հաճախակի երեկույթները և կերուխումի մոլուցքը վկայում են, որ նա քիչ է քնում ու հանգստանում£ Ճեպագրերից մեկում այսպիսի սպանիչ նկարագրություն է եղել` համաշխարհային ղեկավարներից մեկի մասին£ Ո՞ւմ մասին է խոսել ամերիկացի դիվանագետը£ - Իտալացի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի£ - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի£ - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գվիդո Վեստերվելեի£ ՀԱՐՑ ¬ Ամերիկյան ճեպագրերը որոշ հետաքրքիր մանրամասներ են պարունակում լիբիացի առաջնորդ Մուամարա Քադաֆիի սովորույթների մասին£ Հավելումն այն բացահայտումներին, թե արտառոց ղեկավարն ակնհայտորեն վախենում է վերելակներից և չի սիրում թռչել, խոսվում է նաև, որ այդ քաղգործիչն ունի բոլոր շրջագայություններում իրեն ուղեկցող սիրելի ուղեկից£ Ո՞վ է նա£ - Հաստամարմին շիկահեր բուժքույրը£ ¬ Ձեռնասուն բազեն£ ՀԱՐՑ ¬ Հրապարակված գրառումներն առանձնապես դրական չեն արտահայտվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասին. դրանցում հաղորդվում է, որ թելադրողը վարչապետ Վլադիմիր Պուտինն է£ Ի՞նչ արտահայտություններ են օգտագործել դիվանագետները` Պուտինին նկարագրելու համար£ - «Որձ-ալֆա»£ - «Ռուսական Ռեմբո»£ - «Վլադ¬Դրակուլա»£ (Տպագրվում է կրճատումներով)£ առաջին անգամ