Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ


ԵՐԵԿ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի ունեցած` ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբացվող հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի աշխատանքային պլանը: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն: Կարևորելով գերիներին ու անհայտ կորածներին վերադարձնելու աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հանձնաժողովի անդամները նշել են, որ Մանվել Սարիբեկյանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառած խոշտանգումները, ինչպես նաև Արթուր Բադալյանի գերության մեջ գտնվելը մեկ ու կես տարի ուշացումով հաստատելը վկայում են, որ ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները: