ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող Ն


Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բխում է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից և ՀՀ կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից: Փորձագիտական խմբի անդամները բարձր գնահատեցին ռազմական կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 2011թվականին կգործի ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթության համակարգը: