ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Զգուշանալ` հավաստի աղբյուրների ջրից Քաղաքականապես հասուն ընթերցողների պնդմամբ` ԶԼՄ¬ների մեծ մասի «սեփական» և «հավաստի» աղբյուրների «ջրերին» հարկավոր է բավական քլոր խառնել` վարակներից ապահովագր վելու համար£ Իսկ առանց քլորի` այդ աղբյուրներով կարելի է «ոռոգել» միայն քաղաքական դաշտի անբերրի հատվածներ£ «Հրաշքներ»` անկախությունից 20 տարի անց Բարձրաստիճան իշխանավորների պաշտոնազրկումը` խիստ որակավորումներով, այնքան է ապշեցրել ՀՀ քաղաքացիներին, որ նրանք իրենց զգում են այնպես, ինչպես «Ալիսան հրաշքների աշխարհում»£ Թեպետ էսթետիկան քաղաքական կատեգորիա չէ Ըստ վարչապետի` էթիկայի կանոնները սովորելուց հետո, պաշտոնյաները պետք է յուրացնեն էսթետիկայի կանոնները£ Որովհետև ԳԵՂԻ գիտությունը այլ բան է, ԳԵՂագիտությունը` այլ£ Ճիշտ կադրեր ընտրելու տեստ Ինչպե՞ս բարձրաստիճան պաշտոնների համար արժանի կադրեր գտնել£ Շատ պարզ ձևով£ Նշանակում են պաշտոնի` մեկ ամիս փորձաշրջան£ Այդ մեկ ամսում եթե պաշտոնյան ոչ թե գլխապտույտ ունեցավ, այլ լուրջ գլխացավ, ուրեմն իրոք արժանի կադր է£ Նախկին քաղաքապետն այժմ ավելի ուժգին է սիրում Երևանը Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ - «Ես քեզ սիրում եմ». էս խոսքերը Ասում եմ քեզ, իմ Երևան, Արժեր «տանել» անողոք ծեծը, Որ էս խոսքերը հասկանամ... Ում համար գովելի, ում համար մերժելի հատկանիշներ Երբ սկսեցին դրական գնահատականներ հնչել քաղաքապետի ռեալ թեկնածու Տարոն Մարգարյանի մասին` որ լավ կազմակերպիչ է, աշխատանքի փորձ ունի, բարի է, համեստ, առաքինի, քրեական աշխարհի հետ կապերը պահպանող պաշտոնյաներն անմիջապես արձագանքեցին` - Էլ ուրիշ այիբ չունի՞£ Ձու արտադրողները` ձվային նոր գնաճի առիթով - Այն` ինչ խանգարում է վատ «պարողներին», լավ «պարողներիս» հսկայական գերշահույթ է բերում£ «Վիկիլիկսի» հայաստանյան մրցակիցը Կինեմատոգրաֆիստների միությունը հրավիրել է Արամ Կարապետյանին` նկարահանվելու «Բոլոր գաղտնիքների ինքնահռչակ տիրակալը» լիամետրաժ ֆիլմում£ Ինչպես ապրել նապաստակի տարում Քանի որ 2011¬ը նապաստակի տարի է, կառավարությունը կազմել է ցանկ, որի միջոցով հանրությունը տեղեկացվում է, թե այդ կենդանուն բնորոշ հատկանիշներից ո՞րը պետք է ընդօրինակել, որը մերժել£ Ընդօրինակել. 1. Բազմացման հակումը (իհարկե, ոչ ճագարային «աննորմալ» տեմպերով). յուրաքանչյուր հայ ընտանիք 3-4 երեխա պետք է ունենա£ 2. Շատ օգտագործել կաղամբ, քանզի դա միակ սննդատեսակն է, որ դեռևս գնաճի չի ենթարկվել և մատչելի է ընչազուրկ մեծամասնությանը£ 3. Արագ վազել, բայց ոչ թե ետ` փախուստի նպատակով, այլ առաջ` դեպի զարգացում£ Ի՞նչը մերժել. 1. վախկոտությունն ու փնթիությունը, 2. չափից դուրս շատակերությունը, 3. իներցիոն կենսակերպը, 4. սեռական սանձարձակությունը£ Տ. Կարապետյանը` Գ. Ամալյանին ԱԼՄ¬ն եթերից զրկելուց հետո Բենդերի ոճով - Տեղյա՞կ եք, արդյոք, որ ԱԼՄ¬ով հիացած են ՀՀ բոլոր տնային տնտեսուհիները, այրիները, և նույնիսկ մեկ կին ատամնատեխնիկ£ ԺԿ ղեկավարի գանգատը - Ես իմ ձեռքերով եմ Սևանում լողացրել մարդկանց, կնքել եկեղեցիներում, օծել ադամանդներով, ապահովել հեռուստացույցերով, երգացրել ուղիղ եթերում£ Իսկ պատասխանը` ընտրություն ներով գյուղաՓԵՏերի ուրացումն էր, Ամալյանի կողմից` ԱԼՄ¬ի փակումը£ Իսկական բեկո՞ւմ, թե՞ գորբաչովյան «պերեստրոյկա» 20 տարի շարունակ քաղաքական ուժերը խոսում էին համակարգային փոփոխությունների անհրաժեշտության, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման մասին£ Այսօր այն ընթացքի մեջ է£ Եթե իշխանությունները մինչև վերջ վճռական լինեն, բեկումնային շրջադարձը կապահովվի£ Կիսատ-պռատության դեպքում, գորբաչովյան պերեստրոյկայի պես ձախողում կստանանք£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ