«Սունդուկյանական» կրքեր


«ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարին հյուրընկալած Լևոն Մութաֆյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի և Սուրեն Շահվերդյանի բարձրաձայնած տագնապը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, թերևս միտումնավոր երկարաձգվող հոգեվարքով էր պայմանավորված£ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մասնակցության հրավերի մերժումը ավելի հիմնավոր էր դարձրել կասկածները£ «Երիտասարդացմանն», իբր, միտված «նախարարական բարեփոխումները», փաստորեն, առ այսօր որևէ դրական լիցք չեն հաղորդել Մայր թատրոնին£ «Ազատ բեմահարթակի» սկզբունքով Վահե Շահվերդյանից ավելի արժանավոր գեղարվեստական ղեկավար գտնելու նախանշված ժամկետներն անփութորեն երկարաձգվելով, բարոյալքման հասցրեցին ստեղծագործական խմբին£ Շենքի վերանորոգմամբ էլ չվերականգնվեց թատրոնի աշխատանքային կանոնավոր առօրյան£ Թատրոն ոտք դրած նոր սերունդը մատնվեց անորոշ դեգերումների£ Այս կամ այն կերպ, տարերայնորեն ի ցույց դրվեց «մինչռեֆորմատորական» խաղացանկը` աչք փակելով «սիրահոժար» «ազատականների» «նորածինների» թերարժեքության վրա£ Ներքին «հեղափոխականները» և դրսեկ «գեղարվեստափրկիչները» մի կողմ քաշվեցին£ Ամենահետաքրքրասեր ԶԼՄ¬ներն էլ ժամանակ առ ժամանակ «սունդուկյանական» կրքերը բորբոքել ջանացին£ Առանց «վերին» կամքի` տնօրինությունը շարունակեց աշխատել ինչպես կարող էր` իրավասու չլինելով ստեղծագործական խնդիրների խճճվող հանգույցներն ինքնուրույն քանդել£ Անպտուղ փորձարարության արդյունքին ապարդյուն համբերելուց հոգնած մարդիկ, բնական է` սեփական վարկածները պիտի շրջանառեին£ Ու համերաշխ անտաբերությանը մեր օրերի համար բնորոշ բացատրություն գտնվեց` թատրոնի շենքը վաճառվելու է£ Եվ տարեվերջին Սունդուկյանի անվան թատոնում հրավիրված ասուլիսում ստիպված էին պատասխան տալ նաև գլորվող ձնագնդի նման ուռճացող ասեկոսեներին£ Իսկ նախարարության կայքէջում զետեղված պաշտոնական պատասխանի ոճից զարմացած լրագրողներն իրենց հարցասիրությամբ ակամա պիտի փորփրեին «բզեզի բույնը»£ Չլիներ «Փոսի» թատրոնի ամոթալի գործարքի կոծկման արտառոց պատմությունը, շրջող ասեկոսեներին, իհարկե, ոչ մեկը լուրջ չէր վերաբերվի£ Ու թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի ներկայացրած ամփոփ հաշվետվությունը շատ ավելի դրական կընկալվեր£ Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթները միշտ էլ առանձնանում են իրենց անկեղծությամբ, կուռ տրամաբանությամբ և հափշտակությամբ են ունկնդրվում` եզրահանգումների մղելով£ Այդպիսին էր նաև ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հնչած նրա խոսքը. շիտակ երկխոսության նմանվող վերլուծություն, իրատեսական նկատառումներ և, իհարկե, հարգանքի տուրք` Հանրապետականի առաջին ղեկավարներ, արժանահիշատակ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. - Մեր երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորիս համար: Նրանք երազում էին հաղթանակած Հայաստան ու տեր էին կանգնում իրենց երազանքին: Այսօր արդեն մե°նք պետք է իրականություն դարձնենք նրանց երազած հաջողությունների Հայաստանը, նրանց երազած բարեկեցիկ Հայաստանը, նրանց երազած հզոր ու խաղաղ Հայաստանը: Եվ, անշուշտ, դարձնելու ենք: Շատ դիպուկ ու անչար էր նաև Սերժ Սարգսյանի խոսքը` ընդդիմության մասին£ Մեր ընդդիմախոսներին հիմնականում կարելի է բաժանել երեք խմբի: Իհարկե, այս բաժանումը պայմանական է: Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն` շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Այս մարդկանց մենք շնորհակալ ենք իրենց ազնվության, օպերատիվության համար, մեզ զգոն պահելու, մեր սխալը ժամանակին մատնանշելու համար: Մենք այդպիսի ուժերին հարգում ենք, և նրանց խոսքը միշտ լուրջ կշիռ ունի մեր ծրագրերը կազմելիս: Այս խմբին կարելի է դասել նաև նրանց, ովքեր մեր կուսակցության և կառավարող կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում են ճիշտ և մասամբ անընդունելի: Մենք բնականաբար մեր ընտրած ուղին համարում ենք ճիշտ: Այլ հարց է, որ մեր աշխատանքում տեղ գտած թերացումները կարող են դանդաղեցնել մեր ընթացքը, բայց ճանապարհը, վստահ եմ, ճիշտ է ընտրված: Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է և վատ է լինելու: Այս պարզունակ բանաձևն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի Նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաև բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս «ռասիզմ»: Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա°յ այսպիսի պարզունակ «տրամաբանական շղթա»: Բայց մենք Հովհաննես Թումանյանի անունն էլ ենք տալիս... Նաև շատ ու շատ մեր մյուս մեծերի անուններն ենք տալիս: Մենք այսուհետ և°ս շարունակելու ենք հետևել հայոց մեծերին` առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին: Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում Նժդեհի փաստաբանը դառնալ: Նժդեհը դրա կարիքը բացարձակապես չունի: Ի տարբերություն մերօրյա որոշ ճարտասանների, նա ասելիք ունի իր ժողովրդին: Իսկ նրա պատգամն ու ասելիքը տեղ հասցնելու գործում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սոսկ իր համեստ դերն ունի: Եթե կարճ ձևակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաև անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում են կատարում դեպի երրորդ խումբ: Երբեմն, իհարկե, վերադառնում են, բայց ավելի հաճախ մնում են այնտեղ: Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ` ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, Հայոց պետականությունը և հատկապես Հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է` ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում: Ընդգծում եմ. խոսքը մեր բանակում առկա խնդիրների առարկայական քննադատությանը չի վերաբերում: Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական և կարևոր: Հենց դրա կարևորության գիտակցումով է, որ մեր Զինված ուժերն օր-օրի այդքան բաց են դառնում հասարակության համար: Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ երևույթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս: Այս ամենով հանդերձ, միշտ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարևորագույն խթաններից մեկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միավորված և լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կա և ամրանում է: