Խորհրդարանական հնգյակ. նախընտրական մեկնարկից առաջ


Մինչ ազգս (մանավանդ` անապահով ու կիսաապահով ընտանիքները) ամենայն կենտրոնացմամբ ու միահամուռ Ամանորի պատրաստություններով է զբաղված` քաղաքական օղակներում նույն ջերմեռանդությամբ, սակայն բոլորովին այլ բնույթի նախապատրաստություններ են ընթանում£ Առավել քան պարզ տեսանելի է, որ, օրինակ խորհրդարանական հնգյակը, բնականաբար, խիստ տրամադրված է ու ջանքեր չի խնայում` «խորհրդարանականի» կոչումը ընտրություններից հետո էլ անսասան պահպանելու£ ԱԺ «բուրգի» գագաթ ՀՀԿ¬ն արդարացիորեն իրեն այնքան հզոր է զգում, որ անգամ առանց կոալիցիայի աջակցության էլ կարող է վճռորոշ մեծամասնություն կազմել 2012¬ին կազմավորվելիք խորհրդարանում£ ՀՀԿ¬ական վերջին վերադասավորումներն ու վերակերպարանավորումները մի տեսակ նման են ճակատամարտից առաջ դիրքերն ամրացնելուն և հավաստիացման` «Պատասխանատվություն ենք ստանձնել և հավատարիմ ենք մեր նախընտրական բոլոր խոստումներին»£ Եվ, իրոք, իշխող ուժ դառնալով` Հանրապետականը չնիրհեց իշխանության դափնիների վրա£ «ՕԵԿ»¬ը, որ անկախ իր անդամների քանակից, մեկ մարդու կուսակցություն է իրականում, կեղծ ընդդիմության դիմակը պատռելուց ի վեր հեղինակազրկվել է ահագին£ Վերջինս, բացի իշխող ուժի քաղաքական կցորդը լինելուց, այլընտրանք չունի, քանզի առանց աջակցության` նույնիսկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարել հազիվ թե կարողանա£ Լիովին իրատեսական կարելի է համարել ԲՀԿ¬ի երազները£ Այսօր նրան կարելի է բավականին հզոր համարել. ունի հեղինակություն ու լուրջ մրցակից կարող է լինել ցանկացած կուսակցության (առաջատարից բացի)£ Կոալիցիայում մնալու նրա որոշումն ամենաիրատեսականն էր£ Ոչ միայն այն պատճառով, որ պատասխանատվությունից խուսափելը կարող էր ստվերել նրա հեղինակութ յունը£ Թեկուզ 2¬րդ ուժի կարգավիճակով ԲՀԿ¬ն է°լ ավելի օգտակար ներդրում կարող է ունենալ երկրի տնտեսության զարգացման ու քաղաքական դաշտի առողջացման գործում` իր գործունեությունն ավելի համակարգված դարձնելու պարագայում£ Ներկայիս իշխանությունների հանդեպ դիրքորոշումը գնալով կոշտացնում է ՀՅԴ¬ն` հատկապես հրապարակավ ելույթներով£ Ինքնահաստատվել ձգտող բոլոր քաղուժերի նման, Դաշնակցութ յունն էլ համոզված է, որ իշխող կուսակցությանն ընդդեմ դիրքորոշումը քաղաքական շահաբաժին շահելու փայլուն միջոց է£ Դաշնակցությունն, իհարկե, ինքնահաստատման խնդիր չունի և ավելին, ունի միջոցներ. միայն Հայ Դատի պաշտպանի ավանդական «հեղինակային իրավունքն» արդեն նշանակալի PR է£ Իր արևմտամետ դիրքորոշումը չկարողացավ կամ չփորձեց թաքցնել «Ժառանգությունը»£ Փոխարենը հստակ ցուցադրեց հակառուսական կեցվածքը£ Այդուհանդերձ, որպես ընդդիմություն, վերջինս ակտիվ ու գրագետ քաղաքականություն է վարում£ Ունի աշխատասեր պատգամավորներ, ովքեր օպերատիվ արձագանքում են քաղաքական տարբեր հնչեղության խնդիրներին£ Գալիք խորհրդարանական ընտրություններում վերջինս, հավանաբար, կակնկալի ավելին£

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ