ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ


Տարեմուտին մի քանի օր է մնացել, ու եթե առաջնորդվեինք ավանդական մոտեցմամբ, ապա իրավիճակը մեր երկրում արդեն լիարժեքորեն տոնական պետք է լիներ£ Հատկապես առևտրային կետերում դեկտեմբերյան աշխույժն, իհարկե, հաստատում է հայկական շքեղ Ամանորի աստիճանական հասունացման անխուսափելիությունը, սակայն բոլորովին այլ է իրավիճակը` քաղաքական առումով£ Քաղաքական ասելիս էլ տվյալ դեպքում որոշ վերապահումների անհրաժեշտություն է առաջանում. ազատ երկրի ազատ խոսքի իրավունքից օգտվելով` ով ինչ գնահատական գտնում, տալիս է վերջին շաբաթների պաշտոնանկությունների ու հրաժարականների շքերթին£ Այլ հարց է, որ կադրային փոփոխություններն իրականում հեռու են ներքաղաքական զարգացումներ կոչվածից, և քաղաքական դաշտը (բացառությամբ կոալիցիոն կուսակցությունների, որոնք որոշակի ներգավվածություն ունեն այս ամենում) պարզապես դիտորդի կարգավիճակում է£ Բոլորովին այլ խնդիր է, որ հայրենի քաղուժերն անցնող տարին նախընտրական առումով մեծամասամբ տանուլ տալուց հետո, փորձում են ինքնակամ ներգրավվել նշված գործընթացներում` անձնանպաստ հայտարարություններով ու գնահատականներով սեփական ներկայությունը կրկին պարտադրած լինելու ակնկալիքով£ Այս ամենը միանգամայն օրինաչափ ու բնական համարելն, իհարկե, սխալ է£ Ո°չ գործադիրը, ոչ էլ նույնիսկ խորհրդարանը նախատոնական հանդարտության շրջափուլում չեն£ Մեծ հաշվով, տարին միայն օրվա թելադրանքով է ամփոփվում, սակայն գործընթացն ակնհայտորեն դուրս է շռայլ գնահատականների ու հաջորդելիք տասներկու ամիսներին ավելիին հասնելու նույնքան շռայլ խոստումների շրջանակից£ Ի վերջո ու հատկապես տարվա այս հատվածում որևէ հրաժարական կամ պաշտոնանկություն, բնականաբար, հենց այնպես չի կարող հասունանալ£ Այլ հարց է, որ, դիցուք, հանրության պարագայում կոնկրետ անունների ի հայտ գալն է անակնկալի տեսքով ներկայանում£ Եվ, ի տարբերություն ոչնչից մեծ աղմուկ բարձրացրած քաղուժերի, հանրությունը դրականորեն է արձագանքում տեղի ունեցող փոփոխություններին£ Իսկ ընդհանուր առմամբ, որոշ պաշտոնյաներից ազատվելու կարիքը (առավել ևս այս պահին) հաստա°տ կա£ Ի վերջո, իշխանությունը ոչ թե նախորդից ժառանգած, այլ հենց սեփական կադրերին է նոր հայացքով նայում£ Իսկ ներկայիս կառավարության գործունեության ժամկետները բավարար են` անցածն ինքնաքննադատորեն ամփոփելու համար£ Ի դեպ, «ինքնակամ» հեռացող կամ այդ քայլին պատրաստվող պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի մերձավորներն ու թիմակիցներն են համարվում£ Տարածված է նաև այն կարծիքը, թե պատասխանատու պաշտոնները գերազանցապես թիմակիցներին են վստահվում£ Եվ այստեղ ուշագրավ է, որ քննադատվում էր ոչ թե, ասենք, առաջին դեմքերի անբավարար աշխատանքը, այլ հատկապես կուսակցական-գաղափարական համախոհությունը, աշխատանքային երկարամյա համագործակցությունն ու այլ նման հարցեր£ Այսինքն, հեռացողները դեռևս պաշտոնավարման ընթացքում երբեմն քննադատվել են ոչ միայն վատ աշխատանքի, այլ «թիմակից» լինելու համար£ Մինչդեռ համագործակցության փորձը, կադրերին լավ ճանաչելը վստահության կարևոր նախապայման է£ Ինչ խոսք, իշխանության ներսում ավելի լավ կնկատվի, թե ով ինչպես է աշխատում, և ում գործունեության արդյունավետությունն է համեմատաբար բարձր£ Ասել է թե` պաշտոնանկությունները նաև հեռացողների աշխատանքային գործունեության գնահատականն է£ Թեև այս շարքում Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի պարագան ինչ¬որ առումով բացառություն կարելի է համարել£ Նրա պարագայում ամեն ինչ սկանդալային միջադեպից սկսվեց` չնայած այստեղ էլ վերջաբանն օրինաչափությունից չշեղվեց£ Երևանն արդեն նոր քաղաքապետ ունի£ Ու անկախ այն իրողությունից, թե ով դարձավ հասունացած պաշտոնաթողությունների առաջին ծիծեռնակը, և մինչև որտեղ հասավ փոփոխությունների ալիքը, պարզ է, որ իշխանության կադրային զինանոցը թարմացնելու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում£ Այս առումով սովորաբար խաղաղ համարված տարեվերջյան ամսին իշխանությունը չխուսափեց կադրային բարեփոխումներից£ Կարելի է հուսալ, որ փոփոխությունները կբարձրացնեն գործադիրի (և ոչ միայն) աշխատանքի արդյունավետությունը£