ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ԸՆԹԵՐՑՈՂ


Այս տարի մենք վերջին անգամ ենք հանդիպում, Ընթերցող£ Ա°յս տարի` 2010ին, որին հրաժեշտ կտանք 8-9 օրից£ Հրաժեշտ կտանք անցնող տարուն, բայց` ո°չ իրար£ Վերստին կհանդիպենք գալիք տարեսկզբից` հավատով, որ ընթերցողական մեր լսարանն ավելի ընդլայնված կլինի, իսկ թերթը` նորացած ու է°լ ավելի հետաքրքիր£ Հավանաբար մեր հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն, Ընթերցող, խորագրերն` ավելի բազմազան£ Անաչառությունը, շիտակախոսությունը, սակայն, շարունակելու են մեր մշտական ուղեկիցները մնալ և ինչպես միշտ` «Ավանգարդ»ի էջերում մերժված են մնալու թյուր տեղեկատվությունը, հայհոյախոսությունն ու չարախինդ ասեկոսեները£ Մեր նպատակը Անկախ Հայաստան պետության հզորացմանը գոնե փոքրինչ նպաստելն է£ Իսկ դրա համար հարկավոր է սիրել այս եզերքը, որը Հայրենիք է կոչվում£ Սիրել և տիրոջ հոգածությամբ պաշտելպաշտպանել նրան£ Պաշտպանել` չխռովելով Հայրենիքից, չլքելով այն և նվաճված խաղաղությունը պահպանելով£ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Ընթերցող£ 2011ը թող հույսերի ու հավատի նորոգման, բարի նպատակների իրագործման և, ամենակարևորը` խաղաղության տարի լինի£