Պոռնկության 10 «արդարացում»


 

1. Պոռնկությանը տրվելու հիմքում առկա է նաև ծագումնաբանական (ժառանգական) գործոնը:

Աղջիկների մի մասն անկեղծորեն համոզված է, որ պոռնկությունն ընտրելով` իրենց նմանները հատուկ առաքելություն են կատարում` տղամարդկանց ծառայել, տղային տղամարդ դարձնել և այլն: Իրականում այդպես չէ: Այդ` աշխարհի ամենահին մասնագիտությունն ընտրելու հիմնական պատճառը նրանց ագահությունն ու ծուլությունն են` հեշտ ճանապարհով փողեր վաստակելու ձգտումը: Ավելին, պոռնկուհիների բացարձակ մեծամասնությունն ատում է բոլոր տղամարդկանց, նրանց սրիկա և տականք համարում:

2. Պոռնկանում են` մեծ կարիքից դրդված:

Ճիշտ չէ´: Նրանց կա´մ մղում են այդ քայլին, կա´մ նրանք իրենց կամքով են մտնում այդ ասպարեզ` գումարներ վաստակելու: Որքա˜ն կարիքավորներ կան, ովքեր ամենաշքեղ վարձատրության դիմաց անգամ այդ քայլին չեն դիմի: Այդ հարցում փոքր չէ և մեղսակցությունն այն տղամարդկանց, ովքեր իրենց այսրոպեական հաճույքի համար անփորձ աղջիկներին (հիմա նաև` տղաներին) անբարոյականության անդունդն են նետում:

3. Պոռնիկը կարող է լավ կին

դառնալ:

Չի բացառվում` եթե բախտը ժպտա նրան, և նրա արժանիքները գնահատող, անկեղծ սիրող տղամարդ հայտնվի նրա կողքին: Եվ, իհարկե, եթե նա կարողանա գնահատել անկեղծ զգացմունքը և սիրելու ունակություն ունենա: Որքան երկարաձգվում է կնոջ պոռնկության «ստաժը», այնքան նվազում է անձնական կյանք, ընտանիք ստեղծելու հնարավորությունը: Գիշերային խրախճանքները, ցինիզմը փոխում են այդ կանանց բնավորությունը, ընկալումները, մարդկանց հետ հարաբերվելու չափանիշները: Նրանց համար գերակա է իրենց վճարող գրպանի տիրոջից կառչած մնալու ձգտումը: Ընդունեք, որ այդ ամենից հրաժարվելը մե˜ծ ջանքեր է պահանջում:

4. Այս մասնագիտությունից

հեշտորեն կարելի է հրաժարվել` ֆինանսական խնդիրները լուծելուց հետո:

Ինքնախաբեություն է: «Ֆինանսական խնդիրները լուծել» ասվածը խիստ հարաբերական ու առաձգական հասկացություն է: Ո՞րն է դրա չափանիշը: Մանավանդ` երբ խոսքը ոչ թե կյանքի ընկեր ընտրելու նպատակով մի քանի տղաների հետ հանդիպելու մասին է, այլ` պոռնկության: Սեփական մարմնի վաճառքով վաստակելու մոլուցքը երբեք չի լքում թեթևաբարո կանանց: Կուտակած ոչ մի դրամագլուխ չի կարող բավարար համարվել նրանց համար: Հավելումն` նրանց մի մասը, դարձյալ «մասնագիտության» բերումով, նաև թմրամոլներ ու կավատներ են դառնում:

5. Աշխատանքի ընթացքում պոռնիկն ինքն էլ է սեռական բավարարվածություն ստանում:

Մասնագետները հերքում են դա: Մեկ «հերթափոխի» ընթացքում միջին հաշվով 2-4 տղամարդու քմահաճույքները բավարարող (այն էլ` չսիրած) կինն ի˜՞նչ բավականություն կարող է ստանալ: Ճիշտ հակառակը, դա դառնում է այն աշխատանքը, որն ստիպված ես կատարում:

6. Նրանք բարձր են վարձատրվում:

Մի կողմ թողնենք նշանավոր ու հարուստ կուրտիզանուհիների մասին գեղարվեստականացված լեգենդները: Մերօրյա «կուրտիզանուհին» իր վաստակով, իհարկե, կարող է նույնիսկ շքեղ բնակարան ու ավտոմեքենա ձեռք բերել: Խոսքն իհարկե` «էլիտար» համարվողների մասին է. իսկ «շարքային»` փողոցներում իրենց «տանող» մեքենայի սպասող ու թե բախտները բերի` հենց փողոցում «ժամավճար» սակարկողների մասին խոսելն իսկ ավելորդ է: Ի վերջո արագ ծերացումը մեծ սպառնալիք է նրանց համար. չէ՞ որ այդ «բնագավառն» էլ մեծ արագությամբ համալրվում է ջահելներով...

7. «Գիշերային թիթեռները» մարդկանց հետ հարաբերվելու մեծ ունակություն ունեն և լավ

հոգեբաններ են:

Նրանք լավ հոգեբան են միայն իրենց այցելուների վճարունակությունը գնահատելու առումով: Ասում են` նրանց փորձը ցույց է տվել, որ ավելի հեշտ է քչախոս այցելուների հետ: Այս առումով «քրմուհիներին» նմանեցնում են մոլագարի, ով չի կամենում խոսել իր զոհի հետ. հանկարծ նա կարող է իրեն գթաշարժ անել և «գին գցել»: Առաջին հայացքից թվում է, թե պոռնկուհիներն անգութ են այցելուի, ավելի ստույգ` նրա քսակի հանդեպ: Գուցեև այդպես է, բայց իրականում նրանք դաժան են նախևառաջ սեփական անձի հանդեպ:

8. Նրանք հարգո՞ւմ են իրենց «տանողներին»:

Իհարկե` ոչ: Իրենց «աշխատանքային» փորձի ընթացքում պոռնկուհիներն ավելի ու ավելի են համոզվում, որ բոլոր տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց, չեն ցանկանում նրանց հետ մերձենալ և հոգեբանական լուրջ բարդույթներ ունեն:

9. Պոռնկուհին հոգում է իր առող ջության մասին:

Թյո˜ւր կարծիք: Կինը որքան ավելի երկար է զբաղվում այդ մասնագիտությամբ, այնքան ավելի անտարբեր է դառնում սեփական անձի ու առողջության հանդեպ: Նրանց «գործ» տվող կավատները` նույնպես: Դե, այցելուներն էլ նույնիսկ իրենց անվտանգության մասին չեն մտածում: Կավատներ ու «աղջիկներ» վարձողներին ի˜նչ փույթ. կխաթարվի մեկի առողջությունը` ուրիշները միշտ կան...

10. Մասնագիտական ռոմանտիկա:

Չկա´ ու չի´ կարող դա լինել: Անառակաբարո այդ աշխարհում, անբար այդ տուրևառում իշխում են կանացի ագահությունն ու տղամարդկային վավաշոտությունը: