Աղավաղումն` աղավաղաց


 

Իսրայելցիների աճեցրած սև լոլիկներն աղմկալի հաջողություն են ունեցել այնտեղ կազմակերպված գյուղմթերքների ցուցահանդեսում: Խառնածին այդ բանջարեղենը ստացվել է մշակովի տարբեր պտուղների ու վայրի պոմիդորների տրամախաչումից և կեղևի գույնի պատճառով ստացել է «Սև գալակտիկա» անունը:

Սելեկցիոներների կարծիքով` «գոթական» գույն ունենալու համար պտղին անհրաժեշտ է արևի լույսի մեծ քանակություն: Սև լոլիկները պարունակում են մեծաքանակ C վիտամին և օգտակար հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են դիմադրողականության բարձրացմանը:

«Սևազգեստ» մշակաբույսի հեղինակները կարծում են, որ այն մեծ պահանջարկ կունենա հատկապես բարձրակարգ ռեստորաններում (տեղեկացրել է «Ռեգնում»-ը):