ԸՆՏՐ-ԱՐՇԱՎՈՒՄ ԵՆ


 

Գյումրու «Անի» թաղամասում կարծես թե նախընտրական արշավը սկսվել է, որովհետև արդեն մի քանի օր է մարդկանց բնակարաններում հայտնվում են երիտասարդներ (հիմնականում Պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներ) և իբրև թե սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում: Նրանք չեն տեղեկացնում, թե հատկապես ո՞ր կազմակերպությունն է պատվիրել այդ հարցումները, սակայն մեծագույն հաճույքով մարդկանց կոչ են անում առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ ԱԺ գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ Գյումրու կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի օգտին: Արդեն հայտնի է դարձել, որ պատգամավորի նախընտրած ընտրատարածքում գրանցվելու ցանկություն է հայտնել նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և «Պրես ստենդ» գործակալության սեփականատեր Արման Սահակյանը: Ուրեմն, Սահակյանից առաջ անցնելու համար էլ «Տրանս ակնթարթ» ՍՊԸ խորհրդի նախագահն ու փաստացի սեփականատերերից մեկն արդեն իսկ սկսել է ընտրարշավը: