ԻՍԿ Ո՞ՒՐ Է ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ


 

Օրերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրապարակեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները` Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Արմեն Երիցյան: Դեռ մինչև վերջերս խոսվում էր, որ, նախորդ ընտրությունների նման, եռյակում լինելու է Մհեր Շահգելդյանը: Սակայն այժմ արդեն նրան փոխարինում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով մամուլում խոստովանել է, որ Բաղդասարյանն իր մտերիմ ընկերն է: Տևական ժամանակ Արթուր Բաղդասարյանն ու Մհեր Շահգելդյանը դիտարկվում էին «սիամյան երկվորյակներ», իսկ այսօր ահա նրանք տրոհվում են: Սա նշանակում է, որ Բաղդասարյանը չի կամենում ֆինանսներից զրկված իր հին ընկերոջը տեսնել երրորդ տեղում: Ավելին, ասում են, որ Մհեր Շահգելդյանի նախարար եղած ժամանակ հսկայական չարաշահումներ են եղել ալյուրի տեսքով, որոնք չշահարկելու համար էլ` Բաղդասարյանը որոշել է նրա անունը փոքր-ինչ «ստվերել»: Ստվերելը` ստվերել, բայց դե կարևորը ֆինանսական շահերն են, իսկ նախարար Երիցյանն այսօր արդեն աղքատ մարդ չէ...