Կինը նետվել է պատշգամբից


 

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր. հիվանդանոցից տեղեկացնում էին, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գանգի կոտրվածք, ծանր աստիճանի կոմա, աջ դաստակի մատերի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ գիշերն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա Քրիստինե Հ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ամուսնու հետ ունեցած վիճաբանության ընթացքում, կինն ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել տան բացօթյա պատշգամբից: