Հա՞ որ...


 

«Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ինչպես պարզվում է, ֆինանսական մեծ վնասներ է հասցրել մի շարք տուրիստական ընկերությունների, որոնք պատրաստվում են դատարան դիմել և պահանջել վնասի հատուցում:

Հայաստանի գլխավոր ուղևորափոխադրողը ոչ միայն ողջ Եվրոպայում հռչակվել է որպես ամենավատ ծառայություն մատուցող ընկերությունը, այլև ամենաանպարտաճանա չը, որը հաճախ խախտում է պայմանավորվածությունները և անընդհատ ավելացնելով ծառայությունների գները` հատկապես զբոսաշրջային ընկերություններին հասցնում սնանկութ յան դուռը: Գուցե ժամանա՞կն է, որպեսզի մեր իշխանությունները լրջորեն զբաղվեն այս ընկերության գործունեությամբ և գերհարստացած օլիգարխին սովորեցնեն հարգել երկրի հեղինակությունն ու մարդկանց իրավունքները: Այլապես ստացվում է այնպես, որ նաև ռազմավարական նշանակություն ունեցող մի հզոր համակարգ պատանդ է դարձել այս մարդու ձեռքին: