ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ


 

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է խոսել` հայտարարելով, որ ինքը յուրացումներ անելու որևէ անհրաժեշտություն չի ունեցել, որովհետև միշտ էլ եղել է հարուստ ու ապահովված մարդ:

Ըստ նրա հայտարարությունների` իրեն պարզապես ամբաստանել են ու «գլխին սարքել»: Իսկ որպես գլխավոր «սարքող»` Մարգար Օհանյանը տալիս է նախկին ոստիկանա պետ Ալիկ Սարգսյանի անունը, ով անձնական հաշիվներ է ունեցել իր հետ: Հասկանալի է, որ ՃՈ նախկին պետն այն ժամանակ չէր կարող բացահայտել ոստիկանապետի «մեքենայությունները» և խոսել այն մասին, որ Ալիկ Սարգսյանն ամեն կերպ կամենում է իր անունն արատավորել և մեղադրել յուրացումների մեջ:

Ցանկալի կլիներ, իհարկե, որ Ալիկ Սարգսյանը որևէ կերպ մեկնաբաներ այս ամենը..