Միջազգային ունիվերսալ ցուցահանդես


2007թ. մարտի 19-21-ը առաջին անգամ Երևանում, «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի միջազգային ունիվերսալ ցուցահանդես «Մանկության աշխարհ EXPO 2007» խորագրով : «Մանկության աշխարհ EXPO 2007« ցուցահանդեսը առաջին քայլն է երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում:Ցուցահանդեսի գլխավոր նպատակը տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը,երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը: Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանալի աշխարհում: Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ) հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Ցուցահանդեսը կուղեկցվի հարուստ մշակութային ծրագրով: