Ավանգարդիզմներ


Բա որ գերազանցե՞նք արևմտյան«ռեկորդները», կամ` Աստված էլ բեթարից ազատի Պարզվում է, որ զարգացած արևմտաեվրոպական երկրներում լինում են դեպքեր, երբ խորհրդարանում, նիստի ժամանակ դահլիճում ներկա են լինում միայն զեկուցողը և նիստը վարողը: Այնպես որ, փառք ու պատիվ մեր երեսփոխաններին, որ 3-4 հոգու ներկայություն գոնե ապահովում են: Բայց կա մտավախություն, որ ապագա ԱԺ-ում հնարավոր է ստեղծվի իրավիճակ, երբ զեկուցողից բացի դահլիճում ոչ ոք չլինի, և վերջինս «տրՌւ-ՏՊՌվՏփՍՈ»-ի»-ի պես սկսի և ավարտին հասցնի իր ելույթը: Գեղամյանի «վարքի» պատճառով ժուկ չէ, իշամեղու էլ կդառնաս Աղասի Արշակյանի պարզաբանմամբ` ԱՄ համամասնական ցուցակում առաջնային տեղ զբաղեցնելու խնդիրը կուսակիցները խիստ «յուրովի» են լուծել, ահա այդ «վշտից» էլ ինքը «ժուկ» է դարձել: Հռետորական հարց Տեսողության «խնդիրներ» ունեցող ընտրողների համար ԿԸՀ-ն հատուկ պայմաններ է ստեղծում: Իսկ ի՞նչ պայմաններ է առաջադրելու նույն ԿԸՀ-ն մտածողության «խնդիրներ» ունեցող պատգամավորացուների համար: ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է Քանի որ ընտրակաշառքը բաժանվում է բացառապես դրամով, օլիգարխների ֆինանսական հոգսերը թեթևացնելու նպատակով դոլարը «ջրախեղդ» վիճակից հանվելու և ժամանակավորապես «վերակենդանացվելու» է: Ակա°նջդ կանչի, Բենդեր Ի¯նչ «գործ սարքելու» ասպարեզ ա Եթե Օստապ Իբրահիմովիչը լիներ ԿԸՀ անդամ, պատգամավորացուների զգալի մասի վերաբերյալ մեկական «պապկա» «գործ» կկազմեր և հետո միլիոն դոլարով կվաճառեր վերջիններիս: Եթե այս «տեմպերը» պահպանվեն Ըստ վիճակագիրների, նախագահական ընտրությունների նախաշեմին ԲՀԿ-ն կունենա ոչ թե 360 հազար, այլ 3 միլիոն 600 հազար կուսակիցներ: Մեկ միլիոն մարդ էլ թեկուզ Չինաստանից «կներմուծեն»` 10-ական կգ բրնձի դիմաց: Եթե կա կոնյունկտուրա, անհեթեթությունները կարևոր չեն Եթե ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակի «նույն ոգով» զեկույցներ կազմել, ապա շուտով ոչ միայն բուն Ղարաբաղը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը «կհռչակի» որպես Ադրբեջանից «օկուպացված» տարածք: Հարբած ձայների արժեքը «Բոմժերի միությունից» հայտնում են, որ իրենց ձայները կրկնակի թանկ արժեն, քանզի ունեն անձնագիր, բայց գրանցումն է «անորոշ». ըստ այդմ կարող են քվեարկել մի քանի ընտրատեղամասերում միաժամանակ: ԲՀԿ-ն որպես «բարեգործություն» յուրաքանչյուր բոմժի խոստացել է մի յաշչիկ արաղ` մայիսի 12-ին մինչև ժամը 8-ը չխմելու պայմանով:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ