ՎԱՃԱՌՈՂ ՈՒ ԳՆՈՐԴ.

նույն ինքը` Արարատի քաղաքապետը


 

Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, ինչպես պարզվում է, կեղծելով նախկին քաղաքապետի ստորագրությունն ու ավագանու որոշումները` օտարել է թիվ 5 մանկապարտեզը, ապա էժան գնով վաճառել Արարատի բնակիչ... Աբրահամ Բաբայանին:

Երկու Աբրահամ Բաբայանն էլ նույն անձն է: Ասել է թե` քաղաքապետն ինքն իր հետ գործարք է կնքել, հանդես է եկել և´ որպես վաճառող, և´ որպես գնող: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչքան գումար է մուտք գործել քաղաքապետարանի բյուջե: Այստեղ, իհարկե, խնդիրը գումարը չէ, այլ այն, որ խախտվել են մի շարք օրենքներ: Մեր երկրում արգելվում է մշակութային նշանակության և կրթական գործառույթներ իրականացնող շինությունների վաճառքը: Մինչդեռ քաղաքապետին ուղակի պետք է եղել մանկապարտեզի շենքը ու վերջ

Թե ինչ ընթացք կունենա քրեական գործը` չգիտենք, բայց համոզված ենք, որ այս անգամ քաղաքապետն իսկապես պատասխան կտա իր արածի համար, ու դա դաս կդառնա մեր այն բոլոր համայնքապետերին, ովքեր անարգել օտարում են իրենց վստահված համայնքների ունեցվածքը և հետո իրենք էլ գնորդ դառնում...