ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐԸ


 

Բացի համամասնական ցուցակից, Արթուր Բաղդասարյանը կազմել է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակը: Մարդկանց, ում պիտի սատարի կուսակցությունը: Այս ցուցակում տեղ են գտել Էդուարդ Մադաթյանը, Կարեն Բոթոյանը, Արմեն Հարությունյանը, Հունան Պետրոսյանը, Ալբերտ Այվազյանը, Արթուր Միսակյանը, Դեյզի Հովհաննիսյանը, Վահե Վարդապետյանը, Հայկ Հովհաննիսյանը: Ավելացնենք նաև Մարգարյան Հովիկին, ով պայքարի մեջ է մտնելու Աշոտ Աղաբաբյանի հետ: Թե ովքեր են այս մարդիկ, հանրային ի՞նչ ճանաչում ունեն` քչերը կպատասխանեն: Իհարկե, բոլորը գիտեն «Խուճուճ Էդոյին», ով նաև մեղադրվում էր նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Սակայն ասում են, որ Մադաթյանը վերադաստիարակվել է և պատգամավոր ընտրվելուց հետո պիտի հրապարակային երդում տա, որ այլևս մահափորձ չի կազմակերպելու ոչ միայն երկրի նախագահի, այլև մյուս պաշտոնյաների նկատմամբ:

Մադաթյանի «անմեղության կանխավարկածը» չխախտելու համար «մահափորձ կազմակերպել» արտահայտությունից առաջ օգտագորենք «այսպես ասած» բառակապակցությունը:…