Գույները բուժում են


Բազմաթիվ գիտական փորձերը ևս մեկ անգամ հիմնավորում են մարդու կյանքում գույների նշանակությունը: Անգլիացի գիտնականը« ով հայտնի է Սպիտակ մականունով« սեփական օրինակով ապացուցել է« թե որքան կարևոր է ունենալ անհատական գույն: Սպիտակը մինչև 9 տարեկան դառնալը կրել է միայն սև զգեստներ« հետագայում խոսելով այդ մասին« ասել է« որ մանուկ հասակում բարդութավորված և ձախողակ երեխա է եղել: Իսկ սպիտակը ընտրելուց հետո բազմաթիվ հաջողություններ և երջանիկ պահեր է ունեցել: Փաստորեն գույներն ազդում են մեր մտքի« վարքի« առողջության և նույնիսկ մեր առօրյա փոխհարաբերությունների վրա: Մեզանում հազվադեպ հանդիպող երևույթ է գունաթերապիան« մինչդեռ մասնագետները հաստատում են դրա օգտակարությունը: «Էրեբունի» բժշկական քոլեջի դասախոս Արեգնազ ՂԱԼԱՆՉՅԱՆԸ սիրով ներկայացնում է գույների բժշկական օգտակարությունը: Օրինակ` ամենաուժեղը կարմիրն է: Այն ունի մաքրող հատկություն« ազատում է վատ տրամադրությունից և դեպրեսիայից« օգնում է մկաններին` թուլանալ: - Կարմիր գույնը տաքացնում է և նպաստում բորբոքային պրոցեսի սահմանափակմանը: Այդ է պատճառը« որ շուտ մրսող և հիվանդացող մարդկանց խորհուրդ է տրվում կարմիր հագուստ կրել: Եթե հոգնել եք« ուզում եք քնել կամ ոչ մի կերպ չեք կարողանում ստիպել ձեզ ինչ-որ բան անել« աշխատասենյակը զարդարեք կարմիր գույնով« այն հանգստացնում է նյարդերը« անցնում է գրգռվածությունը և աշխուժացնում է մարդուն: Սակայն այս գույնը պետք չէ չարաշահել հատկապես« եթե բարձր ճնշում ունեք: Նարնջագույնն ամենաբուժիչն է. այն օգնում է թոքային« սրտային և էնդոկրին հիվանդությունների ժամանակ« բուժում է երիկամները« խթանում մակերիկամների աշխատանքը« օգտակար է մենոպաուզայի ժամանակ« քանի որ կանոնավորում է հորմոնալ վիճակը« լավացնում ախորժակը: Դեղին գույնը օրգանիզմը մաքրում է տոքսիններից« վերահսկում« ամրապնդում նյարդային համակարգը« ինչպես նաև արթնացնում հետաքրքրասիրությունը: Դեղինը գործունյա մարդկանց գույնն է և օգնում է հաղթահարել դժվարությունները: Երկնագույնը օգնում է սթրեսների« հուզումների ժամանակ« իջեցնում է արյան ճնշումը« դադարեցնում է արյունահոսությունը« հանգստացնում ստամոքսի ցավերը: Ինչ վերաբերում է կապույտին« այն օգնում է քրոնիկական լյումբագոյի« միգրենի« վնասվածքների« բորբոքումների« երիկամների հիվանդությունների ժամանակ: Մանուշակագույնը օգտակար է ներքին բորբոքումների ժամանակ« այն պահպանում է իմունահամակարգը« հանգստացնում է նյարդերը« բարերար ազդեցություն է ունենում հոգնածության« աչքերի ցավերի դեպքում` սրում է տեսողությունը և զգացմունքները: Այս գույնից պետք է օգտվել չափավոր« քանի որ կարող է առաջացնել դեպրեսիա: Կանաչը բարերար է ազդում սրտի և կրծքավանդակում տեղակայված մյուս օրգանների վրա« թուլացնում է գրգռվածությունը« արդյունավետ բուժում է գլխացավը« լավացնում է լյարդի գործունեությունը« կանոնավորում է արյան ճնշումը: Ի դեպ կարելի է նաև լոգանք ընդունել վերոնշյալ գույների աղերով:

Գայանե ԱՍՐՅԱՆ